Գյումրիի ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություն չեն, այլ համապետական նշանակության վստահության հանրաքվե. «Միասին»

Մայիսի 30-ին կայանալու են Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները։ Հայաստանի ներկա իրավիճակում հայրաքաղաքի ավագանու ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» շարժումը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում իշխանությունը մենաշնորհած և պետությունը կազմաքանդող, ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն գործի է դրել բռնաճնշման իր ողջ հակաժողովրդավարական գործիքակազմը։ Գյումրիի ընդդիմադիր թեկնածուների մերձավոր շրջապատի երեկ սկսված ձերբակալություններն իրավական դաշտի հետ ոչ մի աղերս չունեն։ Պետք է ենթադրել, որ այս ամենը իշխող վարչախմբի քաղաքական պատվերն է՝ ամեն գնով թույլ չտալու Գյումրիում ընդդիմության հաղթանակը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր աջակցությունն է հայտնում Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված ընդդիմադիր բոլոր ուժերին՝ միաժամանակ զգուշացնելով հետագա վտանգների մասին։ Գյումրեցու ձայնը պաշտպանելու համար անհրաժեշտ են հստակ գործողություններ․

ա) ընտրություններում քաղաքացու ազատ կամարտահայտությունն ապահովելու համար ստեղծել միասնական կենտրոն, որտեղ կհամակարգվեն ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց և դիտորդների գործողությունները։ Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է գիտակցեն, որ Գյումրիի ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություն չեն, այլ համապետական նշանակության վստահության հանրաքվե, որտեղ չկա անձնական հաղթանակ, կա միայն ընդհանուր ախոյանի տապալման գերխնդիր։ Բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ու դիտորդները պետք է պայքարեն ՔՊ հնարավոր ընտրակեղծիքների դեմ։ Յուրաքանչյուր ընտրատեղամասից պետք է ստանալ քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները։

բ) Գերկարևոր է Գյումրիում հետընտրական ապակայունացման և հանցագործությունների կանխումը։ ՔՊ-ն, ըստ ամենայնի, գործի է դնելու վարչական, ոստիկանական, ինչպես նաև քրեական տարրերի կառավարման իր ողջ հարուստ փորձը՝ չեզոքացնելու և կաթվածահար անելու ձայների ազդեցիկ տոկոս ստացած ընդդիմադիրներին։ Բուն գործողությունները ծավալվելու են մարտի 30-ից հետո։

Պատրաստ լինենք համախումբ դիմագրավելու բռնաճնշումներին․ Գյումրիում խզենք ՔՊ վերարտադրության արատավոր շղթան, կտրենք գորդյան հանգույցը, ընդդիմադիրն ընդդիմադրի դեմ չպիտի ելնի, իր ձայնը չպիտի վաճառի։ Հայաստանը հավատում է ազատ, արդար գյումրեցու հայրենատեր լինելու հավաքական կամքին։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Խայտառակ վիճակ Գյումրիում․ ուր են ծախսվում Տիգրան Ավինյանի կողմից հատկացված միլիոնները (video) Չինաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շուրջ Թnւրք բլոգերի՝ Երևանից տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղմթերքի շրջանառությունն աճել է 16,2%-ով. Վոլվաչ Հայաստանում աճել են սեռական բնույթի հանցագործությունները, թրաֆիքինգը և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը Փուչիկները հերթով պայթում են. Կառավարության «աննախադեպ» ձեռքբերումների մերկությունը. 168.am Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ Խայտառակություն է, երբ Գերմանիայի նախագահը Հայաստանում է, նրա աշխատակազմը ներողություն է խնդրում Ալիևից. Ղուկասյան Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է. Արսեն Բաբայան Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան ՆԱՏՕ-ի երկրները սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից․ Սպիտակ տուն Արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքից հետո աճել է արցախցիների հանդեպ ատելության խոսքը. հայտարարություն Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի Ողբերգական դեպք, հողամասում փոսից դուրս է բերվել մաhացած մարդ Ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի գյուղերի բնակիչներին, ինչպես արցախցիների նկատմամբ Օդի ջերմաստիճանը կնվազի Հաղթանակը նշողներին տուգանել են Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա Ինչ է ասել Փաշինյանը Արցախցիների հանրահավաքի մասին Փաշինյանը գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել. «Աղազարյանին երանի եք տալու» Թռնելու ժամանակը չէ՞ Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am