«Լինսի» անունից ստեր մի տարածեք». Հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյան

Երեկ Հանրայինի հեռուստաընկերության եթերում Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը խոսեց սփյուռքի միջոցներով կառուցված շենքերից:

Ռուբեն Մխիթարյանը հարց ուղղեց ՔՊ-ական թեկնածուին, թե՝ այդ դեպքում սփյուռքի հետ ինչու՞ խզեցիք կապերը: Սարիկ Մինասյանն ասաց, որ ժամանակ՝ Քոչարյանի օրոք գոյություն ուներ «Լինսի» հիմնադրամ, եւ, իբր, այդ մարդիկ տեսնելով, որ Գյումրու շենքերի չորրորդ հարկերը անհետանում են, հիմնադրամի փողերը՝ 150 մլն դոլարը տարան Ամերիկա: Ռուբեմ Մխիթարյանի՝ փաստեր ներկայացնելու պահանջին ի պատաասխան Մինասյանը վկայակոչեց Գյումրու երեք հարկանի շենքերը: HayPress.am-ը այս հայտարարության առընչությամբ հարցեր ուղղեց «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ եւ գլխավոր պատասխանատու Հարութ Սասունյանին, ով Քըրք Քըրքորյանի ամենավստահելի մարդն էր Հայաստանում:

Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթացքում նորից հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց եւ փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա:

Ես երեկ լսեցի, որ Գյումրիի իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր կիստ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով եւ ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք եւ նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծքիներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը: Դա Շատ տգեղ բան է: Ուզու՞մ ես քո ծրագերը ներկայացնել, ներկայացրու: Ուզու՞մ ես, մրցակցիդ քննադատել, իրավունք ունես: Բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել եւ մանիպուլիացիա անել՝ Քըրքորյանի անունը շահարկելով: Ամոթ է, որ Քրքորյանին այդպես են վերաբերում: Նա հաջողակ գործարար էր եւ նրան խաբելը հեշտ չէր: Հնարավոր չի խաբել նաեւ ինձ: Մարդիկ չպետք է հավատան այդ ստերին: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից:

Ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ, որ Քըրքորյանը որոշեց Հայաստանում իրականացնել նման մեծ ծրագրեր:

1999թ-ին ես եւ Քըրքորյանը եկանք Հայաստան եկանք եւ հանդիպեցինք Ռոբերտ Քոչարյանի հետ: Քրքորյանը իր կյանքում առաջին անգամ էր Հայաստաում եւ այստեղ ոչ ոքի չէր ճանաչում, ինձ էր հարցնում որեւէ մարդու մասին կարծիք: Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց իր սրտում գիտեր, որ հայ է: Հայրենասիրությունից դրդված ցանկացավ օգնել Հայաստանին: Քըրքորյանը ինքը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին, ասելով, որ Հարութ Սասունյանը Հայաստան հումանիտար օգնություն է ուղարկում, իսկ այլ բաների կարիք կա՞, թե՞ ոչ: Քոչարյանն ասաց՝ այո, 100 մլն դոլարի կարիք ունենք՝ Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահմանը ճանապարհ կառուցելու համար: Այդպես սկսվեց խոսակցությունը: Այդ 100 մլն ծրագիրը տարբեր պատճառներով փոխվեց, դարձավ 242 մլն դոլարի ծրագիր: Ես վերահսկում էի այդ ծրագրերը: 59 անգամ եկել եմ Հայաստան: Այդտեղ գասենյակ ունեի: Այդտեղ պատասխանատուներ ունեինք: Ամեն ինչը մենք վերահսկում էինք եւ ամեն ինչից տեղյակ էինք: Բարեհաջող իրականացրեցինք ճանապարհաշինություն, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում, կառուցում, թանգարանների վերանորոգում: Ունեինք նաեւ աղետի գոտու մի քանի հազար բնակելի շենքերի կառուցման ծրագիր, 20 մլն դոլարի բիզնես վարկերի ծրագիր: Այդ բոլոր աշխատանքները մենք ամբողջությամբ ավարտել ենք: Մենք անծանոթ երկրում չէինք անում այդ ծարգրերը, ամեն ինչ իմանում էինք, ամեն ինչը խիստ վերահսկողության տակ էր: Մենք երբեք ոչ մեկին առիթ չենք տվել, որ մեզանից գողանան, գործը որակով չանեն: Ոչ ոք որեւէ գումար չի յուրացրել: Երբ իմ մոտ որեւէ մեկը ասում է, թե իբր Քըրքորյանը նեղացել է, ծրագիրը հանել է Հայաստանից, ես այդ մարդուն հարցնում եմ՝ որտեղի՞ց իմացար, Քըրքորյանն ի՞նքն է ասել, որ նեղացել է: Ասում են՝ լսել եմ սրանից, նրանից; Մարդիկ ամեն սուտ խոսում են պատերի տակ, փողոցում: Հիշու՞մ եք, այն կեղծ նամակը, որն, իբր, Քըրքորյանն էր գրել, եւ տարածում էին ֆեյսբուքում: Այդ նամակը լրիվ կեղծ է, դրա տակ դրված ստորագրությունը կեղծէ, դա Քըրքորյանի ստորագրությունը չէ: Նամակը գրված է հայերեն: Մինչդեռ Քըրքորյանը հայերեն չգիտեր: Եթե պետք էր լինում հայերեն նամակ գրել նախագահին, դա ես էի գրում, ինքը ստորագրում էր: Այդ կեղծ նամակը հորինվեց Քոչարյանի ընդդիմադիրների կողմից: Եթե ուզում եք, Քոչարյանին քննադատեք, բայց քննադատեք այնպիսի բաների համար, որոնք արվել են եւ սխալ են: Հիմնավոր հարցերում քննադատեք: Բայց, հորինում եք ստեր, կեղծիքիներ եւ առանց ամաչելու տարածում դրանք:

Շարունակելի…

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Խայտառակ վիճակ Գյումրիում․ ուր են ծախսվում Տիգրան Ավինյանի կողմից հատկացված միլիոնները (video) Չինաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շուրջ Թnւրք բլոգերի՝ Երևանից տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղմթերքի շրջանառությունն աճել է 16,2%-ով. Վոլվաչ Հայաստանում աճել են սեռական բնույթի հանցագործությունները, թրաֆիքինգը և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը Փուչիկները հերթով պայթում են. Կառավարության «աննախադեպ» ձեռքբերումների մերկությունը. 168.am Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ Խայտառակություն է, երբ Գերմանիայի նախագահը Հայաստանում է, նրա աշխատակազմը ներողություն է խնդրում Ալիևից. Ղուկասյան Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է. Արսեն Բաբայան Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան ՆԱՏՕ-ի երկրները սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից․ Սպիտակ տուն Արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքից հետո աճել է արցախցիների հանդեպ ատելության խոսքը. հայտարարություն Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի Ողբերգական դեպք, հողամասում փոսից դուրս է բերվել մաhացած մարդ Ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի գյուղերի բնակիչներին, ինչպես արցախցիների նկատմամբ Օդի ջերմաստիճանը կնվազի Հաղթանակը նշողներին տուգանել են Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա Ինչ է ասել Փաշինյանը Արցախցիների հանրահավաքի մասին Փաշինյանը գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել. «Աղազարյանին երանի եք տալու» Թռնելու ժամանակը չէ՞ Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am