Տրամադրվող աջակցության կրճատումը մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու տեղահանված արցախցիներին. Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Շուշեցի Աշոտը 2014-ից մինչև 2023 թվականը ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում` մասնակցելով այդ տարիների ընթացքում բոլոր մարտական գործողություններին` 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա և 2023թ. վերջին պատերազմներին։

Բռնի տեղահանության լուրն իմանալուց հետո` սեպտեմբերի 25-ին բազմաթիվ արցախցիների հետ Աշոտը նույնպես գնացել էր Ստեփանակերտ քաղաքին մոտ, Հայկազով կոչվող տեղանքում գտնվող վառելիքի պահեստ` մի քանի լիտր բենզին գտնելու նպատակով, որտեղ էլ մինչ օրս չբացահայտված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնվել էր այրվող փլատակների տակ, կորցնելով մի ոտքն ամբողջությամբ: Երրորդ կարգի այրվածքների հետևանքով կորցրել է նաև մյուս ոտքի ֆունկցիոնալությունը։ Ինչպես նաև ամպուտացվել է աջ ձեռքի թաթը, ձախ ձեռքի մատներն էլ դժվարությամբ է շարժում.

-Այրված ոտքս վիրահատելու համար անհրաժեշտ էր մեկ այլ մարդու մարմնի տարբեր հատվածներից կտրել կաշին և տեղադրել իմ ոտքի վրա։ Զանգեցի ընկերոջս։ Նա առանց երկմտելու համաձայնեց. Պատմում է Աշոտը։

Տանելով 13 վիրահատություն 29 ամյա Աշոտին դեռ սպառնում է նաև մնացած մատների անշարժացման վտանգ։
Այսօր Աշոտը հոր, 2 տարեկան աղջնակի և կնոջ հետ ժամանակավորապես բնակվում են Օշական գյուղում վարձակալած տանը։

Ցավոք Հայկազովի պահեստի պայթյունը Հայաստանի իշխանությունների կողմից չի ճանաչվել, որպես պատերազմական գործողությունների հետևանք, ինչի արդյունքում բազմաթիվ ընտանիքներ, որոնք կորցրել են ընտանիքի միակ կերակրողին, կամ ստացել ծանր վիրավորվումներ, այսօր չունեն պետական որևէ աջակցություն։ Իսկ տեղահանված արցախցիներին տրամադրվող 40+10.000 ՀՀ դրամ աջակցությունը ապրիլ ամսից կկրճատվի, մեծ խնդիրների առաջ կանգնեցնելով հատկապես կերակրողին կորցրած ընտանիքներին։

Աշոտի ընտանիքին վերջին մի քանի ամիսներին օգնում է Հայորդի բարեգործական հիմնադրամը` տրամադրելով ամսական 50.000 ՀՀ դրամ աջակցություն։ Կինը, որպես ամուսնուն և երեխային խնամող չի կարողանում աշխատել։ Իսկ Աշոտի հայրը, որը նույնպես վիրավորում էր ստացել բենզինի պահեստում, այս պահին աշխատանքի փնտրտուքների մեջ է։

Տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են 219 և անհետ կորած են համարվում 21 հոգի։ 290 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ»։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Չինաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շուրջ Թnւրք բլոգերի՝ Երևանից տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղմթերքի շրջանառությունն աճել է 16,2%-ով. Վոլվաչ Հայաստանում աճել են սեռական բնույթի հանցագործությունները, թրաֆիքինգը և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը Փուչիկները հերթով պայթում են. Կառավարության «աննախադեպ» ձեռքբերումների մերկությունը. 168.am Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ Խայտառակություն է, երբ Գերմանիայի նախագահը Հայաստանում է, նրա աշխատակազմը ներողություն է խնդրում Ալիևից. Ղուկասյան Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է. Արսեն Բաբայան Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան ՆԱՏՕ-ի երկրները սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից․ Սպիտակ տուն Արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքից հետո աճել է արցախցիների հանդեպ ատելության խոսքը. հայտարարություն Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի Ողբերգական դեպք, հողամասում փոսից դուրս է բերվել մաhացած մարդ Ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի գյուղերի բնակիչներին, ինչպես արցախցիների նկատմամբ Օդի ջերմաստիճանը կնվազի Հաղթանակը նշողներին տուգանել են Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա Ինչ է ասել Փաշինյանը Արցախցիների հանրահավաքի մասին Փաշինյանը գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել. «Աղազարյանին երանի եք տալու» Թռնելու ժամանակը չէ՞ Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել Հարբած «արկածներ» անելուց հետո ՔՊ-ականը որոշել է վայր դնել մանդատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am