Կամո Գրիգորյանի միջնորդության մասով որոշումը դատարանը կհայտարարի 15:00-ին
Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի միջնորդության մասով որոշումը դատարանը կհայտարարի 15:00-ին։ Մինչ այդ` 14:17-ին, լրանում է նրա ձերբակալման ժամկետը։ Այս մասին հայտնեց պաշտպան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխել են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։