Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ «վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ»։ Նա առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի և մի քանի երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, գրում է kommersant.ru-ն:

Ըստ Պուտինի՝ ընտրություններից հետո հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Կարելի է ՄԱԿ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի, նույնիսկ եվրոպական երկրների հետ, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը... Որպեսզի անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն», - ասել է նա:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Արևելյան Թիմորում, Նոր Գվինեայում և նախկին Հարավսլավիայի որոշ մասերում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման նախադեպեր արդեն եղել են: Այնուամենայնիվ, նա նշել է, որ «սա տարբերակներից միայն մեկն է»։ «Ես չեմ ասում, որ ուրիշները չկան... Իրավիճակն արագ է փոխվում»,- հավելել է Պուտինը։

Ուկրաինայում վերջին անգամ նախագահական ընտրությունները կայացել են 2019 թվականին, 2024 թվականին քվեարկությունը չեղարկվել է ռազմական դրության պատճառով։ 2025 թվականի մարտին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Թե ինչ պայմաններով և երբ, նա չի մանրամասնել։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Գլուխներ կթռնեն. Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում Վեց ժամ՝ հանուն ոչնչի Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները» ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունի Ովքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար Յոթնամյա ավեր Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է Անհետ կորածների ծնողները Արսեն Թորոսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ՝ խաբելու համար պատասխան տալու ՔՊ-ում շոկի մեջ են Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար. Իսրայելի ԱԳ նախարար Անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը․ Տիգրան Աբրահամյան Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել անվտանգային մարտահրավերների, հայ գերիների առնչությամբ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում Իշխանության չափարը քանդվեց, ամբարտակում ճեղք առաջացավ Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ 25-ամյա բուժառուի եղբայրը պնդում է՝ քրոջ կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե սխալ ներարկում չանեին ԱԱԾ տնօրենը՝ թուրք բլոգերի երեւանյան նկարահանումների մասին Այս լարված պահին նիկոլական քարոզչությունը տարածում է Արմեն Աշոտյանին վերագրվող ՖԵՅՔ ՆՅՈՒԶ Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին ՇՏԱՊ․ Բաքվից հայտարարում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»․ ադրբեջանագետ Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am