Եթե չես գաղտնազերծելու, կարող ես շարունակել էդ մի դերասանի թամաշան, հայհոյել, գլուխդ ԱԺ-ի ամբիոնին խփել ու միկրոֆոնը կծել. Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարդկանց մի որոշակի տեսակ բանավեճ ասելով հասկանում է տեսախցիկների առաջ տեղի ունեցող թամաշա, որտեղ սովորաբար հաղթում է ամենաճղճղան, ամենավատ դաստիարակություն ստացած, փեշը գլուխը գցելուց երբեք չամաչող դեմագոգը։ Էդ տեսակ բանավեճերում դեմագոգներն առավելություն ունեն մտածող մարդկանց նկատմամբ, որովհետև անդադար բռնաբարելու են տրամաբանության կանոններն ու հաճոյանալու են որոշակի զանգվածի վոյերսիտական բնազդներին, իսկ մտածող մարդիկ անընդհատ ստպված են լինելու ամեն ինչ այբուբենից սկսել, որ լսարանին պաշտպանեն մանիպուլացվելուց։ Դա նրանց դնելու է անդադար պաշտպանվողի ու դասախոսություն կարդացողի վիճակում, որը որևէ բանավեճում շահեկան վիճակ չի։ Ճղճղան դեմագոգը նաև փորձելու է ընդդիմախոսին ափերից հանել` վիրավորելով ընդդիմախոսի արժանապատվությունն ու նրան դնելու է երկընտրանքի առաջ. կամ պիտի շարունակես հետևել քաղաքակիրթ վարքագծի կանոններին, ինչը պարունակում է թույլի ու վախեցածի տպավորություն թողնելու վտանգ, կամ պիտի պարտքը նույն վալյուտայով վերադարձնես, ինչի պարագայում բանավեճը դառնում է լիակատար թամաշա ու գզվռտոց և բոլորը մոռանում են, թե քննարկաման նյութն ինչ էր։ Դեմագոգին էլ հենց դա է պետք։

Սրա մասին անցյալում եմ ել գրել , բայց Էսափողկապսկուտեմ Փաշինյանի էն օրվա պոռթկումից հետո կարիք կա հերթական անգամ նույնը կրկնելու. բոլորովին պարտադիր չի, որ բանավեճը բանավոր լինի։ Պարոն վարչապետ, չնայած քո կրթության հայտնի բացերին ու մտավոր կարողություններիդ անզեն աչքով տեսանելի սահմանափակություններին, գրել կարծեմ գիտես։ Քո մեղադրանքին, որ Արցախն արդեն հանձնված էր մինչև քո իշխանության գալը հազար անգամ պատասխանել են և՛ նախկին նախագահները, և՛ շատ ուրիշներ, այդ թվում ես։ Պատասխանել են փաստերով ու փաստարկված։ Հիմա, նստում ես համակարգչի առաջ, առանց հայհոյելու, առանց սպառնալու, առանց նյութի հետ կապ չունեցող մեղադրանքների, մի հատ սիրուն, փաստարկված ու փաստերով հիմնավորված տեքստ ես գրում պատասխանելով քո քննադատներին։ Դա հատկապես արժեքավոր կլինի մեր անկիրթ հասարակությանը կրթելու կնոջդ նախաձեռնած արշավի շրջանակներում։ Քո հետ բանավեճից ոչ ոք չի խուսափել ու չի խուսափում։ Բայց քո ուզածը բանավեճ չի, թամաշա է։ Իրական բանավեճից դու ես խուսափում քննադատներիդ փաստարկներին ԱԺ-ի ամբիոնից սպառնալիքներով ու հոխորտանքներով պատասխանելով։

Հա, չմոռանամ։ Քո կողմից գրված հնարավոր ամենալավ տեքստը նույնպես անարժեք է լինելու, եթե դրանից առաջ չգաղտնազերծես բոլոր բանակցային պլանները։ Եթե չես գաղտնազերծելու, կարող ես շարունակել էդ մի դերասանի թամաշան, կարող ես շարունակել գոռգոռալ, հայհոյել, գլուխդ ԱԺ-ի ամբիոնին խփել ու միկրոֆոնը կծել։ Բայց ինչ այլանդակություն էլ անես, ինչ փողոցային լպիրշություն էլ քեզ թույլ տաս, ոչ մի նորմալ մարդու չես համոզելու։ Նման վարքագիծը համոզելու է միայն քո աղանդի աննորմալներին, բայց նրանց համոզելու կարիք բացարձակապես չունես։ Նրանք առանց դրա էլ պինդ կանգնած են կողքիդ։ Եթե իսկապես ուզում ես էդ շրջանակից դուրս որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, փաստաթղթերը գաղտնազերծելուն այլընտրանք դու պարզապես չունես։

Կրթվիր, որ մենք էլ կրթվենք»։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքից հետո աճել է արցախցիների հանդեպ ատելության խոսքը. հայտարարություն Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի Ողբերգական դեպք, հողամասում փոսից դուրս է բերվել մաhացած մարդ Ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի գյուղերի բնակիչներին, ինչպես արցախցիների նկատմամբ Օդի ջերմաստիճանը կնվազի Հաղթանակը նշողներին տուգանել են Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա Ինչ է ասել Փաշինյանը Արցախցիների հանրահավաքի մասին Փաշինյանը գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել. «Աղազարյանին երանի եք տալու» Թռնելու ժամանակը չէ՞ Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել Հարբած «արկածներ» անելուց հետո ՔՊ-ականը որոշել է վայր դնել մանդատը Գազայում 40 օրով հրադադար հաստատելու համար Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի առնչությամբ Գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ Հայրապետյան Գլուխներ կթռնեն. Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում Վեց ժամ՝ հանուն ոչնչի Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները» ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունի Ովքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար Յոթնամյա ավեր Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am