Այս գործողությունները միտված են ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը. ՀՅԴ

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։

Հայտարարությունը՝ ստորև․

«2025 թվականի մարտի 27-ին Գյումրիում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները։

Ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամների և թիմակիցների ձերբակալությունները, գրասենյակների խուզարկությունը, գործադրվող ռեպրեսիվ մեթոդները վկայում են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին։

Այս գործողությունները միտված են ոչ թե ընտրությունների օրինականության ապահովմանը, այլ ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը։

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։

Սիրելի’ հայրենակից,

ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը մարտի 30-ին ընտրատեղամաս գնալն է, ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն ու սեփական քվեով ՔՊ-ին մերժելը։

Տե’ր եղեք Ձեր համոզումներին և սկզբունքներին, Ո’Չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին։

ՀՅԴ Գյումրու Քաղաքային կոմիտե

27 մարտի, 2025 թ.

ք. Գյումրի»։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի երկրները սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից․ Սպիտակ տուն Արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքից հետո աճել է արցախցիների հանդեպ ատելության խոսքը. հայտարարություն Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի Ողբերգական դեպք, հողամասում փոսից դուրս է բերվել մաhացած մարդ Ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի գյուղերի բնակիչներին, ինչպես արցախցիների նկատմամբ Օդի ջերմաստիճանը կնվազի Հաղթանակը նշողներին տուգանել են Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա Ինչ է ասել Փաշինյանը Արցախցիների հանրահավաքի մասին Փաշինյանը գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել. «Աղազարյանին երանի եք տալու» Թռնելու ժամանակը չէ՞ Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել Հարբած «արկածներ» անելուց հետո ՔՊ-ականը որոշել է վայր դնել մանդատը Գազայում 40 օրով հրադադար հաստատելու համար Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ Վեհափառը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերի առնչությամբ Գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ Հայրապետյան Գլուխներ կթռնեն. Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում Վեց ժամ՝ հանուն ոչնչի Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները» ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունի Ովքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am