Պատկերացրեք, որ ալիևը «էլենտորանային դիվանագիտության» շրջանակներում նիկոլին է ուղարկում սարիկի ելույթի այս հատվածն ու պահանջում է Արցախում ծառայած զորակոչիկների անունները
Երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանության ղեկին սրանց ներկայության նույնիսկ մեկ վայրկյանը սպառնալիք է Հայ ժողովրդի համար, շատերը դա չափազանցություն են համարում:
Օրերս ադրբեջանի գերության մեջ գտնվող գեներալ Լևոն Մնացականյանը բաքվի դատարանում ճնշումների ներքո ցուցմունք էր տվել այն մասին, որ Հայաստանի զորակոչիկներն իրենց ծառայությունն անց են կացրել Արցախում: Իհարկե բանտում ճնշումների ներքո ներկայացված ցուցմունքը որևէ միջազգային դատարանում չի կարող մեղադրանքի հիմք ծառայել:
Հիմա Գյումրիի քաղաքապետի քպ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը Հանրայինի եթերից ոգևորված նույնն է կրկնում ու նույնիսկ մի պահ չի էլ մտածում թե իր այդ հայտարարությունն ինչ հետևանք կարող է ունենալ իր նոր տիրոջ՝ նիկոլի համար ու Հայաստանի համար:
Իսկ պատկերացրեք, որ ալիևը «էլենտորանային դիվանագիտության» շրջանակներում նիկոլին է ուղարկում սարիկի ելույթի այս հատվածն ու պահանջում է Արցախում ծառայած զորակոչիկների անունները:
Դրան ավելացրեք ԱԺ-ում նիկոլի հերթական զառանցանքն այն մասին, որ չի ուզում շարունակել Ղարաբաղյան շարժումը ու դրանով պետական մակարդակով ցուցմունք է տալիս այն մասին, որ Ղարաբաղյան շարժումը ոչ թե Արցախի ժողովուրդը այլ Հայաստանն է սկսել, ինչը հետագային կարող է ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ միջազգային տարբեր հայցերի դուռ բացել:
Ռոբերտ Մարկարյանի գրառումը