«Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում»․ Լրագրողական կազմակերպություններ

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել․

«Երեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր մի շարք հայտարարություններում (հղումներ՝ 1, 2, 3) բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,

ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս,

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում Լոռու մարզպետը աղետի գոտուց փախել է և եկել է գյումրի (video) Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ. քաղտեխնոլոգ Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնшսվել է բնակելի տnւն. ՀՀ ՊՆ (լուսանկարներ) #ՈՒՂԻՂ․ Գյումրին մերժեց թշնամուն․ Էդգար Ղազարյան (video) Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքին Պատմության արյnւնnտ էջերը վերջնական շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1700-ի Հայաստանում ավագանու ընտրությունները դարձել են հանուն հայոց պետականության ու արժեքների պահպանության կռիվ. Արման Թաթոյան Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր. Անանյան Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել Թրամփի սպառնալիքների ֆոնին. Tehran Times Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում. Տիգրան Աբրահամյան Հիմա եթե այսօր Նիկոլը թռնի պատերով, գոռա, սպառնա, Վարդան Ղուկասյանին կալանավորի, կամ՝ փորձի ընդդիմադիր ավագանիներ գողանալ, ինքը այլևս պարտված է. Նաիրա Զոհրաբյան Գյումրիում ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն. նախնական արդյունքները Տիկին Անահիտին տեղափոխել են ՁՊՎ. Արսեն Բաբայան «Ընդդիմությունը Գյումրիում վերջնարդյունքում ջախջախեց քայլիստներին 50,06%-ն ընդդեմ 36%-ի…» Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում ՔՊ-ն միայնակ չի կարող ընտրել քաղաքապետ. «Եվրադաշինքը» չի հաղթահարում անցողիկ շեմը. Վահե Սարգսյան ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները․ ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ը Գնդակն այժմ մյուս ընդդիմադիրների դաշտում է․ «Մայր Հայաստանը» կոչ է անում համախմբվել Թրամփն առաջին օտարերկրյա այցը կկատարի մայիսին Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am