7 տարի տևած նախաքննության, ինչպես նաև 3 տարի տևած դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ օտարված հողամասերից որևէ մեկը երբևէ փաստացի պատկանել է Տարոն Մարգարյանին․ Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Երրորդը՝

Գլխավոր դատախազի կողմից նշված ինչ-որ «ձևական աճուրդների» մասով հարկ եմ համարում տեղեկացնել, որ թե դատարանում քննվող քրեական գործով և թե նախաքննական մարմնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ խնդրո առարկա հողամասերի օտարման վերաբերյալ աճուրդներi ձևականության վերաբերյալ, դեռ ավելին՝ քննությամբ հաստատված է, որ համապատասխան աճուրդներն իրականում կայացել են և պահպանվել են դրանց համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։

Այս մասով հատուկ շեշտեմ, որ սույն քրեական գործով գրեթե 7 տարի տևած նախաքննության, ինչպես նաև 3 տարի տևած դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, ինչը կարող է նույնիսկ կասկած հարուցել առ այն, որ օտարված հողամասերից որևէ մեկը երբևէ փաստացի պատկանել է Տարոն Մարգարյանին, ձեռք չի բերվել որևէ տվյալ, ինչը թեկուզ տպավորություն կստեղծի, որ պարոն Մարգարյանը որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի նյութական օգուտ է ունեցել այս հողամասերի օտարումից։

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև իմ կողմից վկայակոչված՝ կառավարության որոշմանը, որով օտարվել էր մեկ այլ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասն ու շինությունը՝ նշելով, որ եթե դա կատարվել է կառավարության կողմից, ապա ամեն ինչ նորմալ է։

Այս մասով պետք է պարզաբանեմ, որ իմ կողմից վկայակոչված որոշման խնդիրը կայանում է նրանում, որ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասը և շինությունն ուղիղ վաճառքով օտարվել է այլ կազմակերպության և այդ գույքը հետագայում չի օգտագործվել ուսումնական նպատակներով, ինչը քննչական մարմնի և դատախազության կողմից դիտվել է իրավաչափ, այնինչ պարոն Մարգարյանի դեպքում քննչականի ու դատախազության տրամաբանությունը տրամագծորեն այլ է՝ պարոն Մարգարյանին մեղսագրվող հանցանքով որպես պատճառված վնաս դիտարկել են այն հանգամանքը, որ օտարված հողամասերն ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի պարտադիր պետք է օգտագործվեին միայն ուսումնական նպատակներով։

Հենց այստեղ է ակնառու երևում դատախազության մոտեցումների երկակիությունը։

Դեռ շարունակելի…»։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան Միացի´ր պաշտպանությանը, մարզումներին, զինվորի կողքին կանգնելուն Արտակարգ դեպք՝ Երևանում․ կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հենց հիմա 5000 մեքենաներով շարժվե՛ք Երևան․․․ Էդգար Ղազարյանը՝ գյումրեցիներին (video) Մարտուն Գրիգորյա՛ն, ո՞վ ասաց, որ քեզ չեն կարող ձերբակալել (video) Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարությունից, Հ1-ը կողմնակալություն է դրսևորել նույնպես ՔՊ-ի օգտին. Դիտորդ Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ․ «Ապրելու երկիր» #ՈՒՂԻՂ․ Գյումրիում հայերը հաղթեցին․ մնում է առձանագրել․ Հայկ Նահապետյան (video) Փոխքաղաքապետի պաշտոնը չեմ զիջի, որ ինձ ձերբակալեն, ինքը աշխատի. Վարդան Ղուկասյան (video) Երվանդ Թարվերդյանը՝ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միավորման մասին ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախցին մեր հայրենիքի այս հատվածում իրեն անհայրենիք է զգում. Մետաքսե Հակոբյան Իրադրության լրջությունը ստիպել է իշխանությանը փակագծեր բացել․ Աբրահամյան Զինվորներին կանչել, ասել են՝ զանգեք ձեր ծնողներին. Վարդան Ղուկասյան Մարտուն Գրիգորյան, հիմա լսիր՝ ինչ եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) 2018-ի ճիշտ այս օրը Նիկոլը Գյումրիից ազդարարեց իր աղետալի և կործանարար քայլարշավի սկիզբը. Ավետիսյան ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, վե՛րջ, չքննարկեք էլ էդ հարցը․ Վարդան Ղուկասյան (video) Գյումրու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ․ ՔԿ Ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում․ Սուրենյանց Գյումրիում ընդդիմությունը պիտի միավորվի, ձեր խիղճը ձեզ հանգիտ չի տալու, եթե․․․ Արա Աբրահամյան (video) Ես, Ռուբենը, Կարենը հիմա սպասում ենք Մարտուն Գրիգորյանի խոսքին․ պետք է համոզված լինել, որ․ Ղուկասյան (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրին «տրաքեց Նիկոլի ոտքերի տակ»․ Գառնիկ Դանիելյան (video) Գեղամ Նազարյա՛ն, դու վերջացած մարդ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա Աբրահամյանը փակագծեր է բացում․ ինչու՞ են իրեն 2 ժամ պահել Զվարթնոցում (video) «Վիվարոյի» Վիգեն, քո հիմնական թշնամին ես եմ լինելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am