Ապրիլյան պատերազմում զոհվածի մորն «աչքալուսանք» են տվել՝ «տղեդ Մոսկվայում ֆռֆռում է»

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի փոխտնօրեն Սիլվարդ Հայրապետյանը դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանին աչքալուսանք է տվել` ասելով, որ ապրիլյան պատերազմում զոհված որդին՝ 20-ամյա Միշա Աղաջանյանը, ողջ է եւ «ֆռֆռում է Մոսկվաներում»: Ջավահիր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատելով մեր տեղեկությունները՝ միաժամանակ ասաց, որ փոխտնօրենը մինչ այս իրենից ներողություն չի խնդրել եւ չի հիմնավորել, թե որտեղի՞ց իրեն Միշայի ողջ լինելու ու Մոսկվայում գտնվելու տեղեկությունը: «Նա իր այդ խոսքերը չհիմնավորեց, չապացուցեց, թե որտեղից է իմացել ու ո՞վ է ասել իրան»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասա Ջավահիր Աղաջանյանը: Ջավահիր Աղաջանյանի խոսքով՝ պատճառն այն է եղել, որ ինքն ու իր ընտանիքը նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ չեն սատարել եւ չեն ընտրել փոխտնօրենի որդուն՝ ՀՀԿ-ական Արտավազդ Գալստյանին: «Իր տղան գյուղապետի թեկնածու էր, չընտրվեց: Դժգոհ էր, որ չենք աջակցել, որ ընտրվի, երեւի պատճառը դա էր եղել: Ես պատերազմից հետո ոչ մի տեղ չեմ գնում, ոչ մի բանի չեմ մասնակցում: Դրա տղուն ընտրողն ո՞վ է, գյուղի համար ի՞նչ է արել, որ ընտրեն: Ես էլի աշխատում եմ դպրոցում, բայց իրեն չտեսնելու եմ տալիս: Ես հիմա ուրիշ զբաղմունք չունեմ, գնում եմ, զբաղվում եմ: Ամբողջ հայ ազգը թքում է իրա երեսին, որ նման բան է ասել ինձ: Ինքը՝ որպես մայր, իրավունք չուներ նման բան ասեր: Ես նրան մարդ չեմ համարում, որ ուրիշի ցավի վրա աղ է լցնում»,- պատմեց Միշայի մայրը: Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց խոսել Սիլվարդ Հայրապետյանի հետ, իսկ նրա որդին՝ Ծաղկահովիտի նախկին գյուղապետ Արտավազդ Գալստյանը տեղեկացրեց, որ Միշայի ողջ լինելու մասին տեղեկությունը Միշայի հայրն է գյուղում տարածել: «Նախ իրանց մեջ միջադեպ չի եղել, երկրորդն էլ հենց իրենք են ըտենց ասում: Էդ տղու հերը, հորեղբերը գյուղում ասում են, որ իրանց տղան Մոսկվայում է: Ես եղունգ չեմ նայում, որ իրանց որտեղից այդ տեղեկությունը: Մայրս էլ աչքալուսանք չի տվել, ասել է ուրախ եմ: Իրանք դաժե գյուղում չեն թողում, որ ասենք՝ օղորմի տղուդ»,- ասաց Արտավազդ Գալստյանը: Միշա Աղաջանյանի մայրը մեզ ասաց, որ որդու դին չի տեսել, քանի որ պաշտոնական տեղեկություն են նրան տրամադրել, թե՝ տանկի պայթյունի հետեւանքով որդու մարմինը հալվել է: «Ապրիլի 7-ին զանգել են ու ասել են, որ իմ տղեն էլ չկա: Մենք ամսի 4-ից տեղեկություն չենք ունեցել: Ապրիլի 3-ի իրիգունը ժամը 9-ին խոսել է մեր հետ: Ամեն ինչ լավ էր, ոչ մի բողոք, ոչ մի դժգոհություն, պատերազմից ոչ մի խոսք չէր ասում: Լավ ծառայում էր, մնացել էր 9 ամիս, որ հետ գար: Մեր միակ երեխան էր»,- ասաց մայրը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am