Գլխավոր դատախազի պնդումները իրականությանը չեն համապատասխանում. Տարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից կատարված մի շարք հայտարարությունների մասով հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում.

Նախևառաջ պետք է հստակ ֆիքսել, որ 2018 թվականին հարուցված և 2022 թվականից դատարանում քննվող քրեական գործով թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, հստակ նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում այն պարզ պատճառաբանությամբ, որ երբևէ որևէ հակաօրինական, առավել ևս հանցավոր արարք չի կատարել։

Ինչ վերաբերվում է դատարանում քննվող գործի շրջանակներում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Տ.Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելուն, ապա այդ կապակցությամբ պարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, այլ նշել է, որ չի առարկում, որ քրեական հետապնդումը դադարեցվի կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ կրկին շեշտելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ երբևէ որևէ հանցավոր արարք չի կատարել։

Հետևաբար, գլխավոր դատախազի պնդումն առ այն, որ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ վերջինիս կողմից դիրքորոշում չի հայտնվել, իրականությանը չի համապատասխանում։

Վերը նշված հանգամանքը դժվար չէ ստուգել. դատաքննությունը եղել է հրապարակային, իսկ դատական նիստի ընթացքը ոչ միայն արձանագրվել է թղթային եղանակով, այլև ձայնագրվել։

Շարունակելի…»։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Մարտուն Գրիգորյա՛ն, Վարդան Ղուկասյանը ձեռքը մեկնել է․․․ Հովհաննես Իշխանյան (video) Դիմում եմ Մարտուն Գրիգորյանին․ տոտալ ինքնապաշտպանության պետք է անցնել․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Վիճաբանություն ու ծեծկռտուք ԱԺ-ում՝ անհետ կորածների հարազատների ու ՔՊ-ականների միջև (video) Ընդդիմությու՛ն, Գյումրիում քվե եք ստացել մի բանի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե թշնամիները զավթեն իշխանությունը Գյումրիում... Հուսամ մինչև երեկո կլսենք Բաքվում պահվող հայերի հարցով մի քանի անգամ դիմել եմ Պուտինին. Արա Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Գյումրիում Նիկոլի նավակը թափով ճոճվեց»․ Հովհաննես Իշխանյան (video) Գերմանիայի նախագահն Արցախի մասին Ինչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար Մելոյան Նիկոլի դեմ կարելի է գնալ ընտրությունների ու հաղթել. Տիգրան Քոչարյան Ի՞նչ է պահանջել Փաշինյանը Վիլեն Գաբրիելյանից․ Աննա Մկրտչյան (video) Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ Նախարարը հուզված դուրս եկավ անհետ կորած զինծառայողների հարցով լսումներից ԱԺ-ում անհետ կորածների ծնողներից մեկը Գեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ է ունեցել․ Արսեն Ղուկասյան Լարված խոսակցություն անհետ կորածի ծնողի ու Անդրանիկ Քոչարյանի միջև․․․ (video) Լարված իրավիճակ և բղավոցներ՝ ԱԺ-ում Պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին (video) Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում հարբած «գաստրոլների» մասին (video) Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Թրամփ Փաշինյանին չե՛մ ընդունում, 2-րդ անգամ չեմ բարևի, եթե․․․ Վարդան Ղուկասյան (video) Շոլցը դատապարտել Է Թրամփին Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ուղղակի փոշիանում են. Գոհար Մելոյան Փարաքարցիները «սատկացրեցին» Նիկոլին... Նաիրա Զոհրաբյան (video) Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան Միացի´ր պաշտպանությանը, մարզումներին, զինվորի կողքին կանգնելուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am