Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է, Հայաստանի գոյության և արժանապատվության համար պետք է հեռանա․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանը պետք է հեռանա. Հայաստանի անվտանգությունը, ժողովրդավարությունն ու արժանապատվությունն են վտանգված

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գյումրու ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների և կողմնակիցների նկատմամբ սկսված ձերբակալությունների և ահաբեկման ալիքը պարզապես հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապես ձախողված առաջնորդ չէ — նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայությունը իշխանության ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և արժանապատվության համար։
Յոթ տարի առաջ ժողովրդի հույսի ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը դարձել է ազգային կործանման ճարտարապետ։ Նրա ռազմավարական կուրությունը, քաղաքական անփորձությունը և պատասխանատվություն ստանձնելու մերժումը Հայաստանին տանել են պատմական պարտությունների և մեկուսացման դարաշրջան։

Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների զոհվելը՝ սա ճակատագրի հեգնանք չէ, այլ նրա անպատասխանատու որոշումների և ձախողված առաջնորդության ուղիղ ու ողբերգական հետևանքներն են։

Դեռ ավելին՝ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ակտիվորեն խաթարել է դրանք։ Այսօր նա միակ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու ճանապարհին։ Թեև համաշխարհային հանրությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս հիմնարար հարցին, Փաշինյանի անգործությունը -և հավանաբար նաև՝ լուռ հակազդեցությունը – շարունակում են ջնջել հայկական պահանջները դիվանագիտական քարտեզից։

Հայաստանի ինքնիշխանությունն սկսել է քայքայվել նրա օրոք։ Հայ պատանդները դեռ Ադրբեջանի բանտերում են, միջազգային ճանաչում ունեցող հայկական տարածքներ են փաստացիորեն զիջվել, իսկ նոր զիջումներն արդեն հորիզոնում են։ Միևնույն ժամանակ, երկրի արտաքին քաղաքականությունը վերածվել է մոլորված խաղի ու վտանգավոր զիջողականության։ Եթե թույլ տրվի, Փաշինյանը մինչև վերջ կավարտի հայկական պետականության ապամոնտաժումը։

Բայց նույնքան դատապարտելի է նրա ներքին կառավարման ձախողումը։ Նա հիմա իշխում է վախի, ճնշման և պետական քարոզչության միջոցով։ Նրա իշխանությունը դարձրել է պետության հիմնարկները զենք ընդդիմախոսների դեմ, բռնագրավել է դատական համակարգը, ահաբեկել է այլախոհներին ու իրական քաղաքացիական հասարակությանը։ Նրա օրոք կոռուպցիան դարձել է նորմ, պետական ռեսուրսները հոսում են հավատարիմների գրպանները, իսկ սովորական հայաստանցիները թողնված են հիասթափության ու աղքատության մեջ։ Նա Հայաստանը դեռ թույլ ժողովրդավարությունից վերածել է ավտոկրատիայի՝ պատրանքային լեգիտիմության քողի տակ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 10 տոկոս հայաստանցիներ դեռ աջակցում են Փաշինյանին։ Մարդ, ով չունի ժողովրդավարական մանդատ, ով կառչել է իշխանությունից ոչ թե իր կարողություններով, այլ ճնշմամբ, չի կարող խոսել մի ազգի անունից, որին ինքն է խայտառակել ու վտանգի ենթարկել։ Նրա իշխանությունն այսօր պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ՝ ճնշման, ահաբեկման ու կեղծիքի ցինիկ մեքենայությամբ։

Եվ ամենադատապարտելին՝ նրա վերաշարադրված հռետորաբանությունն է Հայոց ցեղասպանության շուրջ։ Ցանկացած հայ առաջնորդի կողմից մեր ժողովրդի ողբերգությունը աղավաղելը աններելի է։ Դա հիշողության պղծում է, ցինիկ քաղաքական հաշվարկ, որը ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ Փաշինյանը գնալ՝ իշխանությունը պահպանելու համար—նույնիսկ եթե դա տեղի ունենա մեր պատմության ու ինքնության հաշվին։ Եթե նա պատրաստ է այդքան զոհողության, էլ ինչին է նա պատրաստ հրաժարվելու համար։

Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է։ Հայաստանը այլևս չի կարող շարունակել սահել դեպի հուսահատություն, պառակտում և պարտություն։ Երկիրը արժանի է առաջնորդի, ով միավորում է, այլ ոչ թե բաժանում։ Ով պաշտպանում է նրա ինքնիշխանությունը, այլ ոչ թե հանձնում։ Ով հիշում ու պատվում է անցյալը, այլ ոչ թե վերաշարադրում հարմարության համար։ Հայաստանի գոյության, ժողովրդավարության և արժանապատվության համար՝ Փաշինյանը պետք է հեռանա»։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Գյումրից հետո Նիկոլը նորից մտավ բունկեր․ Նաիրա Զոհրաբյան (video) Սիրիայի ժամանակավոր նախագահը նշանակել է անցումային կառավարություն Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է «Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս Զելենսկին շատ մեծ խնդիրներ կունենա, եթե հրաժարվի օգտակար հանածոների շուրջ գործարքից. Թրամփ Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են քննարկել ռուսական հազվագյուտ հողային մետաղների շուրջ նախագծերը Սթարմերը և Թրամփը պայմանավորվել են Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու շուրջ Վարդան Ղուկասյանի ընդդիմադիր քաղաքապետ լինելը՝ քաղաքական ընդդիմության համար լուրջ ռեսուրս է․ Վահե Եփրիկյան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. հարբած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի «բազառը» Գյումրիում (video) ՔՊ–ականի «լկտի» պահվածքը Գյումրիում․ «Դուք շատ փոքր մարդ եք», «էն կողմ գնացեք» (video) «Էդ ես եմ հայհոյե՞լ, ես ոչ մեկին չեմ վիրավորել»․ հարբած Վիլեն Գաբրելյանը հետ է կանգնում իր խոսքերից (video) Գիշերվա ընթացքում ՌԴ-ն ուկրաինական 66 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ Ինձ դառձրել եք էսօրվա համար 1 աստղ․ ՔՊ–ական պատգամավորի պահվածքը ոչ սթափ վիճակում (video) ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում Լոռու մարզպետը աղետի գոտուց փախել է և եկել է գյումրի (video) Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ. քաղտեխնոլոգ Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնшսվել է բնակելի տnւն. ՀՀ ՊՆ (լուսանկարներ) #ՈՒՂԻՂ․ Գյումրին մերժեց թշնամուն․ Էդգար Ղազարյան (video) Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքին Պատմության արյnւնnտ էջերը վերջնական շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1700-ի Հայաստանում ավագանու ընտրությունները դարձել են հանուն հայոց պետականության ու արժեքների պահպանության կռիվ. Արման Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am