Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների անհամաչափ գործողությունների առնչությամբ.


«Երեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր մի շարք հայտարարություններում բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։


Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,
ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս,
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ինչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար Մելոյան Նիկոլի դեմ կարելի է գնալ ընտրությունների ու հաղթել. Տիգրան Քոչարյան Ի՞նչ է պահանջել Փաշինյանը Վիլեն Գաբրիելյանից․ Աննա Մկրտչյան (video) Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ Նախարարը հուզված դուրս եկավ անհետ կորած զինծառայողների հարցով լսումներից ԱԺ-ում անհետ կորածների ծնողներից մեկը Գեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ է ունեցել․ Արսեն Ղուկասյան Լարված խոսակցություն անհետ կորածի ծնողի ու Անդրանիկ Քոչարյանի միջև․․․ (video) Լարված իրավիճակ և բղավոցներ՝ ԱԺ-ում Պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին (video) Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում հարբած «գաստրոլների» մասին (video) Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Թրամփ Փաշինյանին չե՛մ ընդունում, 2-րդ անգամ չեմ բարևի, եթե․․․ Վարդան Ղուկասյան (video) Շոլցը դատապարտել Է Թրամփին Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ուղղակի փոշիանում են. Գոհար Մելոյան Փարաքարցիները «սատկացրեցին» Նիկոլին... Նաիրա Զոհրաբյան (video) Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան Միացի´ր պաշտպանությանը, մարզումներին, զինվորի կողքին կանգնելուն Արտակարգ դեպք՝ Երևանում․ կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հենց հիմա 5000 մեքենաներով շարժվե՛ք Երևան․․․ Էդգար Ղազարյանը՝ գյումրեցիներին (video) Մարտուն Գրիգորյա՛ն, ո՞վ ասաց, որ քեզ չեն կարող ձերբակալել (video) Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարությունից, Հ1-ը կողմնակալություն է դրսևորել նույնպես ՔՊ-ի օգտին. Դիտորդ Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ․ «Ապրելու երկիր» #ՈՒՂԻՂ․ Գյումրիում հայերը հաղթեցին․ մնում է առձանագրել․ Հայկ Նահապետյան (video) Փոխքաղաքապետի պաշտոնը չեմ զիջի, որ ինձ ձերբակալեն, ինքը աշխատի. Վարդան Ղուկասյան (video) Երվանդ Թարվերդյանը՝ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միավորման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am