«Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ

«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը «Մայր Հայաստան» և «Մեր քաղաք» կուսակցությունների դաշինքների գրասենյակներում խուզարկությունների ու ՔՊ կուսակցության մամլո ասուլիսի մասին․

«2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ:

Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը:

Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։

Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։ Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը»։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Նիկոլը գնացել էր Գյումրի օպել քշող «համբալներին սպառնում էր» (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրից հետո Նիկոլը նորից մտավ բունկեր․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ Իրեն ամեն ինչ ներվելու է, բացի երեկվա բլթոցից, որ 2026-ին իրենք իշխանությունը տալու են. Տիգրան Քոչարյան Սիրիայի ժամանակավոր նախագահը նշանակել է անցումային կառավարություն Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է «Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս Զելենսկին շատ մեծ խնդիրներ կունենա, եթե հրաժարվի օգտակար հանածոների շուրջ գործարքից. Թրամփ Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են քննարկել ռուսական հազվագյուտ հողային մետաղների շուրջ նախագծերը Սթարմերը և Թրամփը պայմանավորվել են Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու շուրջ Վարդան Ղուկասյանի ընդդիմադիր քաղաքապետ լինելը՝ քաղաքական ընդդիմության համար լուրջ ռեսուրս է․ Վահե Եփրիկյան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. հարբած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի «բազառը» Գյումրիում (video) ՔՊ–ականի «լկտի» պահվածքը Գյումրիում․ «Դուք շատ փոքր մարդ եք», «էն կողմ գնացեք» (video) «Էդ ես եմ հայհոյե՞լ, ես ոչ մեկին չեմ վիրավորել»․ հարբած Վիլեն Գաբրելյանը հետ է կանգնում իր խոսքերից (video) Գիշերվա ընթացքում ՌԴ-ն ուկրաինական 66 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ Ինձ դառձրել եք էսօրվա համար 1 աստղ․ ՔՊ–ական պատգամավորի պահվածքը ոչ սթափ վիճակում (video) ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում Լոռու մարզպետը աղետի գոտուց փախել է և եկել է գյումրի (video) Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ. քաղտեխնոլոգ Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնшսվել է բնակելի տnւն. ՀՀ ՊՆ (լուսանկարներ) #ՈՒՂԻՂ․ Գյումրին մերժեց թշնամուն․ Էդգար Ղազարյան (video) Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am