Տրանսպորտից առանց վճարման օգտվելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար: Ըստ հիմնավորման՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները և պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին:

Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման և գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաև քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ իրենց հայեցողությամբ, արդյունքում՝ փոխադրվել առավել հարմարավետ և արագ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար գործուն մեխանիզմներ: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Պատմության արյnւնnտ էջերը վերջնական շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1700-ի Հայաստանում ավագանու ընտրությունները դարձել են հանուն հայոց պետականության ու արժեքների պահպանության կռիվ. Արման Թաթոյան Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր. Անանյան Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել Թրամփի սպառնալիքների ֆոնին. Tehran Times Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում. Տիգրան Աբրահամյան Հիմա եթե այսօր Նիկոլը թռնի պատերով, գոռա, սպառնա, Վարդան Ղուկասյանին կալանավորի, կամ՝ փորձի ընդդիմադիր ավագանիներ գողանալ, ինքը այլևս պարտված է. Նաիրա Զոհրաբյան Գյումրիում ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն. նախնական արդյունքները Տիկին Անահիտին տեղափոխել են ՁՊՎ. Արսեն Բաբայան «Ընդդիմությունը Գյումրիում վերջնարդյունքում ջախջախեց քայլիստներին 50,06%-ն ընդդեմ 36%-ի…» Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում ՔՊ-ն միայնակ չի կարող ընտրել քաղաքապետ. «Եվրադաշինքը» չի հաղթահարում անցողիկ շեմը. Վահե Սարգսյան ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները․ ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ը Գնդակն այժմ մյուս ընդդիմադիրների դաշտում է․ «Մայր Հայաստանը» կոչ է անում համախմբվել Թրամփն առաջին օտարերկրյա այցը կկատարի մայիսին Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող Հոսանքազրկում Գյումրիում․ ընտրտեղամասերում հաշվում են քվեաթերթիկները Շնորհակալ եմ, վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․ Վալոդյա Գրիգորյանը տոնում է հաղթանակը Գյումրու 31/79 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է. ընդդիմությունն առաջատար է Գյումրու ընտրությունների արդյունքները մի քանի տեղամասերից Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող 31/9 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է 31/45 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանն առաջատար է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am