Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ․ Մամիկոն Ասլանյանը՝ Գյումրիում հետապնդումների մասին

Վանաձորի նախկին ղեկավար Մամկիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ…

Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան։ Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով` սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը, մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։

Հիմա արդեն ռեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ։

Իշխանությունների հետադիմական, ռեակցիոն, անշորհք գործելաոճի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ռեպրեսիվ, հակաժողովրդավարական պերմանենտ շրջապտույտում։

Ինչ էլ թաքնված լինի այս օպերացիաների տակ, ինչ որակումներ էլ տրվեն քարոզարշավին տրվող լեքսիկոնին, միևնույնն է, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը իշխող ուժն է. երբ ընտրությունների արդյունքներով հաջողության հասած, ժողովրդից քվե ստացած թիմերից, մարդկանցից բռնի, քրեաիշխանական բիրտ մեթոդներով, մանրթայֆայական չտեսությամբ՝ Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում պարբերաբար խլում ես քվեն, կալանավորում ու հետապնդման ես ենթարկում մարդկանց՝ զուտ ոչ свой լինելու համար, ստեղծում ես հակաօրինական, լկտի ու ցինիկ գործելաոճի գայթակղություն, անպատժելիության էսկալացիայից արբեցած` անարգել շարունակում ես կեղծ ժողովրդավարական քարոզը, դրան զուգահեռ իրականացնում ես թիրախավորված, պատժիչ գործողություններ, միշտ հանդիպելու ես հակազդեցության, ատելության, որը վերաճելու է ցասման։

Անօրինական գործելաոճով առաջնորդվող իշխանությունը ունակ չէ օրինական որևէ պրոցես ղեկավարելու։

Հ.Գ. Ես այս ընտրությունների նկատմամբ որևէ պոզիտիվ պատրանք չունեմ, բայց հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը, իսկ ընդդիմադիր դիրքավորված գործընկերներս ու ընկերներս չեն ընկրկի բիրտ ուժի դիմաց ու կգնան մինչև վերջ։

Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին»։

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Զինվորներին կանչել, ասել են՝ զանգեք ձեր ծնողներին. Վարդան Ղուկասյան Մարտուն Գրիգորյան, հիմա լսիր՝ ինչ եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) 2018-ի ճիշտ այս օրը Նիկոլը Գյումրիից ազդարարեց իր աղետալի և կործանարար քայլարշավի սկիզբը. Ավետիսյան ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, վե՛րջ, չքննարկեք էլ էդ հարցը․ Վարդան Ղուկասյան (video) Գյումրու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ․ ՔԿ Ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում․ Սուրենյանց Գյումրիում ընդդիմությունը պիտի միավորվի, ձեր խիղճը ձեզ հանգիտ չի տալու, եթե․․․ Արա Աբրահամյան (video) Ես, Ռուբենը, Կարենը հիմա սպասում ենք Մարտուն Գրիգորյանի խոսքին․ պետք է համոզված լինել, որ․ Ղուկասյան (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրին «տրաքեց Նիկոլի ոտքերի տակ»․ Գառնիկ Դանիելյան (video) Գեղամ Նազարյա՛ն, դու վերջացած մարդ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա Աբրահամյանը փակագծեր է բացում․ ինչու՞ են իրեն 2 ժամ պահել Զվարթնոցում (video) «Վիվարոյի» Վիգեն, քո հիմնական թշնամին ես եմ լինելու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Վիլեն Գաբրիելյանը գազանանոցից փախել էր», տեսնողներին խնդրում ենք ահազանգել (video) Մարտուն Գրիգորյա՛ն, ինչ եք այդքան մտածում ու քննարկում, արագ որոշում կայացրու․ Ղազարյան (video) Նիկոլը գնացել էր Գյումրի օպել քշող «համբալներին սպառնում էր» (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրից հետո Նիկոլը նորից մտավ բունկեր․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ով չմիացավ, իր խիղճն իրեն հանգիստ չի տալու». Արա Աբրահամյանը՝ Գյումրու ընդդիմադիր թեկնածուներին ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ Իրեն ամեն ինչ ներվելու է, բացի երեկվա բլթոցից, որ 2026-ին իրենք իշխանությունը տալու են. Տիգրան Քոչարյան Սիրիայի ժամանակավոր նախագահը նշանակել է անցումային կառավարություն Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է «Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս Զելենսկին շատ մեծ խնդիրներ կունենա, եթե հրաժարվի օգտակար հանածոների շուրջ գործարքից. Թրամփ Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am