Մարտի 20-ին սկսված կրակnցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրшկել. MediaHub

«Նախորդ օրերի համեմատ գիշերը Խնածախում համեմատ ավելի հանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակել են 2 անգամ, ձայները լսվել է խորքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը՝ վստահեցնելով, որ մարտի 20-ից հետո ավելի ինտենսիվ դարձած կրակոցների համեմատ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը Խնածախում համեմատաբար հանգիստ է եղել։

Գյուղի բնակիչները մտահոգված են ՊՆ հաղորդագրություններից։ Ադրբեջանցիները խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը, մեղադրում են հայկական կողմին, իսկ մեր ռազմական գերատեսչությունն այդ մասին լռում է։

«Ես կարդացել եմ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, և առաջարկում եմ պարոն Պապիկյանին՝ գա ու մեկ գիշեր ապրի Խնածախում, միայն էդ դեպքում կհասականա՝ ՀՀ պետական սահմա՞նն են թիրախավորում, թե՞ օդ են կրակում։ «Տրանսիրներով» կրակում են գիշերը, ուղղությունը մեր խաչն է, որ գտնվում է բարձունքի վրա»,- ասաց Խնածախի տարեց բնակիչը։

Սյունիքի մարզի Խնածախը նախքան առաջնագիծ դառնալը, ապահով էր, քանի որ թիկունքում Արցախի Քաշաթաղի շրջանն էր։ 2021-ի օգոստոսից Գորիս համայնքի Խնածախը, Խոզնավարը, Արավուսն ու մի շարք բնակավայրեր հայտնվեցին Ադրբեջանի հետ շփման գծում։ Իսկ 2022 թվականի երկօրյա ռազմական գործողություններից հետո՝ նույն ճակատագրին արժանացան Վերիշենն ու Կալերը, Կապան համայնքի մի շարք բնակավայրեր, ռազմավարական նշանակության ճանապարհներ։ Դիտարկման տակ հայտնվեցին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը, Արարատի մարզի Երասխն ու հարևան բնակավայրերը, սահմանազատումից հետո՝ Տավուշի մարզի հարավային գյուղերը։

«Մարտի 20-ից հետո ամեն գիշեր կրակում են։ Ամենաշատ խախտումը եղել է մարտի 21-ին, խփել են ավտոմատով, ՊԿ-ով և ՌՊԿ-ով: Չկա էդպիսի մի գիշեր, որ չկրակեն։ Մենք սադրանքի չենք տրվում, չենք պատասխանում, որ մենք էլ կրակենք՝ իրենք ավելի մեծ զենքերով կխփեն»,- վստահեցրեց Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը։

Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Խնածախն օր օրի դատարկվում է։ Հատկապես երիտասարդ ընտանիքները հեռանում են իրենց երեխաների անվտանգության համար։

«Կրակոցների տակ երեխա պահել կլինի՞։ Գյուղը դատարկվում է, սրա մասին մտածող չկա, մի քանի ջահել են մնացել, նրանց ցավը տանեմ, դիրքերն իրենք են պահում»։

Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցն ասաց, որ Խնածախում ու սահմանապահ մյուս բնակավայրերում ադրբեջանական կրակոցներից խուճապ չկա, քանի դեռ բնակելի հատվածը չի թիրախավորվում։

«Աստված չանի բանը դրան հասնի։ Եթե հանկարծ մի տուն, մի գոմ կամ մի մեքենայի վրա կրակեն, էստեղ ոչ մեկ չի մնա»,- հավելեց մեր զրուցակիցը։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սթարմերը և Թրամփը պայմանավորվել են Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու շուրջ Վարդան Ղուկասյանի ընդդիմադիր քաղաքապետ լինելը՝ քաղաքական ընդդիմության համար լուրջ ռեսուրս է․ Վահե Եփրիկյան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. հարբած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի «բազառը» Գյումրիում (video) ՔՊ–ականի «լկտի» պահվածքը Գյումրիում․ «Դուք շատ փոքր մարդ եք», «էն կողմ գնացեք» (video) «Էդ ես եմ հայհոյե՞լ, ես ոչ մեկին չեմ վիրավորել»․ հարբած Վիլեն Գաբրելյանը հետ է կանգնում իր խոսքերից (video) Գիշերվա ընթացքում ՌԴ-ն ուկրաինական 66 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ Ինձ դառձրել եք էսօրվա համար 1 աստղ․ ՔՊ–ական պատգամավորի պահվածքը ոչ սթափ վիճակում (video) ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում Լոռու մարզպետը աղետի գոտուց փախել է և եկել է գյումրի (video) Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ. քաղտեխնոլոգ Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնшսվել է բնակելի տnւն. ՀՀ ՊՆ (լուսանկարներ) #ՈՒՂԻՂ․ Գյումրին մերժեց թշնամուն․ Էդգար Ղազարյան (video) Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքին Պատմության արյnւնnտ էջերը վերջնական շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1700-ի Հայաստանում ավագանու ընտրությունները դարձել են հանուն հայոց պետականության ու արժեքների պահպանության կռիվ. Արման Թաթոյան Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր. Անանյան Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել Թրամփի սպառնալիքների ֆոնին. Tehran Times Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում. Տիգրան Աբրահամյան Հիմա եթե այսօր Նիկոլը թռնի պատերով, գոռա, սպառնա, Վարդան Ղուկասյանին կալանավորի, կամ՝ փորձի ընդդիմադիր ավագանիներ գողանալ, ինքը այլևս պարտված է. Նաիրա Զոհրաբյան Գյումրիում ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն. նախնական արդյունքները Տիկին Անահիտին տեղափոխել են ՁՊՎ. Արսեն Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am