Սարիկի վզով է մնալու սա. Մարտուն Գրիգորյան
Հասկանալի է, որ սա կոնկրետ կապված է ընտրությունների հետ, մոտ 3 օր է մնացել, քրեական գործեր են հարուցում հորս, տղայիս դեմ, ինչքան հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն է, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արձագանքելով իրավապահների գործողություններին։
«Շիբինի հետ կապված հարցն է, որ ամբողջ Գյումրին մինչև երեկ շիբինապատվում էր, էդ հեչ, էս պահի դրությամբ մարտի սկզբին արված շիբինապատումը, որը մշտապես արվել է, էսօր փորձում են դա ներկայացնել իբր ընտրակաշառք: Սա աշխատելու է իրենց դեմ, բացարձակապես խնդիր չկա, ոչ մի ճնշվածություն չկա, մենք սովոր ենք: Ես ասել եմ, որ մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների նկատմամբ արվել է, մեզ համար սա սովորական բան է: Բայց այս պահին, քանի որ չենք ծանուցվել, սպասում եմ փաստաբանիս, որպեսզի ծանուցեն։ Ուզում են տեղափոխել Երևան»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նա ասաց, թե որպես ԱԺ պատգամավոր միշտ էլ փողոցները շիբինապատել է։
«Մարտի սկզբին արված շիբինապատումն էսօր փորձում են ներկայացնել իբր ընտրակաշառք։ Ամեն ինչ նորմալ է, սա աշխատելու է իրենց դեմ, բացարձակ խնդիր չկա, ոչ մի ճնշվածություն չկա, մենք սովոր ենք»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ասաց նաև.
«Այս պահին Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել, ընդամենն իշխանությունն էլ ավելի գցելու է Սարիկ Մինասյանի վարկանիշը: Էսքան տղերքի մոտ էս պրոբլեմները որ առաջ են գալիս, վերջը էս ամբողջ պատմությունները մնալու են Սարիկի վզով՝ էսքան մարդու բռնել, ձերբակալել, կալանավորել:
Որպես իշխանության թեկնածու՝ Սարիկի համար այդքան բան որ անում են՝ ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, սա ուղղակի նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս: Սա օգտագործվելու է իրենց դեմ»: