Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել. Մամիջանյան
Գյումրիում Մարտուն Գրիգորյանի շտաբի խուզարկությունը վերաբերում է «շիբինի» գործին, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նաև նշեց՝ տեղեկություն կա, որ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել.«Ժողովուրդ ջան, բառացիորեն, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ այսինքն շիբինապատել մեկ-երկու փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Գրիգորյանի որդուն և հորը։ Լրիվ նույն բանի համար։ Ուզում եմ ֆիքսենք՝ դեմոկրատիա են երգում, ինչ են երգում, այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության երկու անդամի նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա։ Դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից են եկել, իսկ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն էլ փորձում են ձերբակալել»։