Կուտակել բուֆերներ` վատ օրերի համար.Ֆիննախի կողմից երկար քննարկված հարցին՝լուծում

Հայաստանի կառավարությունը մեղմացնում է պետական պարտքին առնչվող օրենսդրությունը: ՀՀ կառավարության ներթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է փոխել պետական պարտքի վերաբերյալ գործող դրույթը, ըստ որի, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, ապա պարտքն առ ոչինչ է:
«Սա երկար քննարկված  հարց է, մենք մի քանի օրենքներում փոփոխություններ ենք առաջարկում, խոսքը գնում է հարկաբյուջետային նոր կանոնների մասին», - ասաց Վ. Արմայանը:
Նա հիշեցրեց, որ այս տարվա հունիս ամսին ունեցել են տեխնիկական օժանդակություն Արժույթի միջազգային հիմնադրամից:
Վարդան Արամյանը նշեց, թե հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումները բավականին կոշտ են:
«Այսօր մենք ունենք հետեւյալ նորմերը՝ պետական պարտքի մասին օրենքով ասվում է, որ եթե 50 տոկոս գերազանցում ես պետական պարտքը, ապա հաջորդ տարին դու պետք է ծրագրավորես նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի պակասուրդ եւ 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. Սա խիստ կոշտ մոտեցում է: Մենք նշել ենք երեք շեմ՝ 40, 50 եւ 60 տոկոս, եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ քո կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեմ, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում ես պայմանները, կանոն ես դնում ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է ՝ ավելի կոշտացնում ես, որ ընթացիկ ծախսերը կապես նաեւ միջին եկամուտների հետ», - ասաց նա:
«Տնտեսական բլոկի նախարարներին հարցեր չկա՞ն, ազատության աստիճանը չի սահմանափակվո՞ւմ», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հակառակը, պարոն վարչապետ, այս կանոնների ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանից, թե ով կլինի, կանոնով պետք է աշխատի հարկաբյուջետային քաղաքականությամբ, սա է հիմնական փիլիսոփայությունը», - արձագանքեց Վարդան Արամյանը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am