Ցնցող թվեր Սիրիայի պատերազմի մասին. «Ազդակ»-ի անդրադարձը

Սիրիայի հնգամյա պատերազմի պատճառով երկրի տնտեսության վնասը գնահատվում է 103.000.000.000 (103 միլիարդ) դոլար, Կենտրոնական բանկի արտարժույթի վնասը՝ 25.000.000.000 (25 միլիարդ) դոլար, քանդվել է 3 մլն բնակարան, 224 հիվանդանոց, 3000 դպրոց, 1000 դպրոց վերածվել է ապաստարանի, ավերվել է 1485 մզկիթ ու եկեղեցի։   Մարդկային զոհերի ստույգ թիվը չկա կամ դեռ հստակ չի հրապարակվել, թեև ասում են՝ շուրջ 400 հազար է։   Այս թվերը Լիբանանի «Ազդակ» պարբերականի էջերում ներկայացնում է հալեպահայ Հակոբ Միքայելյանը՝ դիմելով «աշխարհի ղեկավարներին»։   Հեղինակի հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Նեխած հոգիների ու բթացած ուղեղների տերերը, որոնք ղեկավարում են աշխարհը, թող իրենց գերծանրաբեռնված վիճակում իրենց վիսկիի, օղու և արաբական սուրճի բաժակները մի վայրկյան վայր դնեն և աչքերը սևեռեն այս չավարտված հնգամյա տեղեկագիր-հաշվետվության վրա։ Ներողություն եմ խնդրում, եթե իրենց ըմպելիքի մեջ լեղի կաթեցրի։   Եթե այս խոսուն թվերը կարողացան ինչ-որ բան շարժել նրանց մեջ, թեև շատ հույս չունեմ, կգոհանամ, որ դեռ չմեռած զգացումներ կան։   Աշխա՛րհ, մարդի՛կ, քսանմեկերորդ դարն է, արհեստագիտական հսկայաքայլ առաջադիմության դարը. այս ի՞նչ եք անում, դեպի ո՞ւր եք տանում մարդկությանը։   Ինչո՞ւ եք քանդում պատմական-հնագիտական հսկա հարստություն ունեցող մի երկիր, ինչո՞ւ եք ավերում խաղաղ բնակիչների տները, Աստծո անունով ինչո՞ւ եք ավերում Աստծո տները։ Ափսոս չէ՞ Սիրիայի նման խաղաղ, բարգավաճ, ծաղկուն երկիրը դժոխքի վերածելը։   Ի հեճուկս հնգամյա ահագնագույն պատերազմի՝ Սիրիան դեռ ոտքի է, ծնկի չի եկել ու ծախսված բոլոր միլիարդների, տականքների ոհմակների գեհենային հարձակումների, մարդասպանության տարատեսակ եղանակների կիրառումից հետո, Արևմուտքը նոր է միայն անդրադառնում իր սխալին ու խոստովանում, որ Սիրիային ընկճելն անկարելի է։   Ինչպես բոլոր պատերազմները, այս պատերազմն էլ վերջ կունենա անպայման։ Հայտնի չէ, թե երբ, հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչպես, սակայն արդյունքն արդեն հայտնի է. կարդացիք վերը նշված թվերը, որոնք կարող են ավելանալ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմն ավարտված չէ, իսկ դրանից հետո՞...   Պատերազմի ավարտից հետո ի՞նչ է տեղի ունենալու. հաշվեհարդարն անխուսափելի է։ Ո՞վ պիտի հատուցի Սիրիայի վնասները։ Թերևս քանդվածները վերակառուցվեն, տնտեսությունը սկսի նոր ծաղկում ապրել, իսկ մարդկային կորուստը...»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am