Երկու տարեկան զույգ երեխաների վատառողջ մորը բերման են ենթարկել․ Սամվել Հակոբյանն ահազանգում է
Երկու տարեկան զույգ երեխաների վատառողջ մորը բերման են ենթարկել և խոչընդոտում են, որպեսզի փաստաբանը ներս մտնի և իրականացնի նրա պաշտպանությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել ենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո իրավապահները բիրտ ուժով որոշ անձանց տեղափոխել են Երևան։
Մասնավորապես, Երևան են տեղափոխվել ավագանու անդամ Էմմա Գրիգորյանը, որին բիրտ ուժով 2 անչափահաս երեխաների ներկայությամբ, ըստ նախնական տեղեկոթյունների, տեղափոխել են Երևան Հակակոռուպցիոն կոմիտե։
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=894370929387700&t=4