Ռեժիսոր Սարգիս Արզումանյան. Ես հրաժարվում են «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրաժարվում է դեռևս տարիներ առաջ «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իր մրցանակից։

«ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՈԹԻ ՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր, մարտի 27-ին, նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Հայաստանում այս օրը տարիներ շարունակ անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որտեղ գնահատվում են տարվա լավագույն թատերական աշխատանքներն ու արվեստագետները։

2018 թվականին ես արժանացա «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակին՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար։ Այդ ժամանակ այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ուներ՝ որպես տարիների աշխատանքի ճանաչման նշան։

ԲԱՅՑ ԱՅՍՕՐ՝ ՄԱՐՏԻ 27-ԻՆ, ԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՄՐՑԱՆԱԿԻՑ։

Հրաժարվում եմ, որովհետև այս մրցանակն այլևս իմ արժեքները չի արտացոլում։

Հրաժարվում եմ, որովհետև Հայաստանի թատերական դաշտն այսօր լռում է այն նույն անարդարության ու բռնության առջև, որը նկարագրել էր Օրուելը «Անասնաֆերմայում»։

-Լռեցին, երբ «ԳՈՅ» թատրոնի դռները փակեցին։

-Լռեցին, երբ թատրոնի պատերից պոկեցին մեր պատմությունը։

-Լռեցին, երբ հեռացրին նստատեղերը, որ հանդիսատեսն այլևս չվերադառնա։

-Լռեցին, երբ մշակույթը վերածեցին վերահսկվող մեխանիզմի՝ հարմարեցված իշխանության ցանկություններին։

Այսօր թատրոնի միջազգային օրն է, բայց ես չեմ կարող այն տոնել, երբ Հայաստանում թատրոնը լռեցվում է, արվեստագետները լռում են, իսկ անարդարությունը հաղթում է։

ԻՄ ԿՈՉԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՌՈՒԹՅԱՆԸ

Ես հրաժարվում եմ այս մրցանակից որպես բողոքի նշան։

Եվ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռևս իրենց համարում են ազատ արվեստագետներ, կանգնել արդարության կողքին։

Ովքեր հասկանում են, որ մշակույթը չեն փակում, չեն ջնջում, չեն ոչնչացնում։

Ովքեր համաձայն չեն «ԳՈՅ» թատրոնի հանդեպ իրականացված հանցագործության հետ։

Ովքեր այլևս չեն կարող լռել։

Եթե դուք իսկապես համարում եք, որ տեղի ունեցածը անարդարություն է, ապա միացեք այս բողոքին։

Թող թատրոնի միջազգային օրը դառնա ոչ թե լռության, այլ ճշմարտության ու արդարության վերականգնման օր։

Հրաժարվե՛ք մրցանակներից ու փառքից, որոնք ստվերված են անարդարության ու կեղծիքի լռությամբ։

Թատրոնը պետք է մնա ազատ։ Եվ եթե մենք լռենք, ապա կդառնանք մեր մշակույթի ոչնչացման մեղսակիցները»,- գրել է Ս. Արզումանյանը։

Լրահոս
Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող Հոսանքազրկում Գյումրիում․ ընտրտեղամասերում հաշվում են քվեաթերթիկները Շնորհակալ եմ, վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․ Վալոդյա Գրիգորյանը տոնում է հաղթանակը Գյումրու 31/79 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է. ընդդիմությունն առաջատար է Գյումրու ընտրությունների արդյունքները մի քանի տեղամասերից Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող 31/9 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է 31/45 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանն առաջատար է Հայտնի են Գյումրու 31/17 ընտրատեղամասի նախնական արդյունքները Քվեարկության նախնական արդյունքները՝ Փարաքարի 14/06, 14/07 ընտրատեղամասերում ՔՊ-ական պատգամավորը հարբած Գյումրու փողոցներում է մեկ այլ հարբած ընկերոջ հետ Գյումրու 31/43 ընտրատեղամասում հաղթում է Վարդան Ղուկասյանը Գյումրու 31/02 ընտրատեղամասի նախնական արդյունքները Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել Գյումրիում ձերբակալված 70-ն անց, 80-ն անց ու 90-ն անց կանանց Ով է առաջատար Գյումրիի 31/65 տեղամասում ՔՊ-ն կրկին պարտվում է Ահազանգ․ հայտնի են Գյումրիում քաղաքացու տան վրա գրանցված անձանց անունները, որոնց նա չի ճանաչում ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում. Նաիրի Հոխիկյան Արդեն 6-րդ ժամն է, ինչ չի ապահովվում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Բաբայան Թիմակիցներիս հետ այսօր Ազատության հրապարակում էի. Լիաննա Մանուկյան Գյումրիի 31/77 տեղամասում սարքով 780 մարդ է ընտրել, ցուցակում ստորագրություններով՝ 778 Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում Գյումրում 31/63 ընտրատեղամասի արդյունքները Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am