Ինչ հայտարարություն է տարածել Արմեն Մելիքբեկյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իմ՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին: Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։ Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով: Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են: Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար: ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։

 

Լրահոս
Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող Հոսանքազրկում Գյումրիում․ ընտրտեղամասերում հաշվում են քվեաթերթիկները Շնորհակալ եմ, վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․ Վալոդյա Գրիգորյանը տոնում է հաղթանակը Գյումրու 31/79 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է. ընդդիմությունն առաջատար է Գյումրու ընտրությունների արդյունքները մի քանի տեղամասերից Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող 31/9 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է 31/45 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանն առաջատար է Հայտնի են Գյումրու 31/17 ընտրատեղամասի նախնական արդյունքները Քվեարկության նախնական արդյունքները՝ Փարաքարի 14/06, 14/07 ընտրատեղամասերում ՔՊ-ական պատգամավորը հարբած Գյումրու փողոցներում է մեկ այլ հարբած ընկերոջ հետ Գյումրու 31/43 ընտրատեղամասում հաղթում է Վարդան Ղուկասյանը Գյումրու 31/02 ընտրատեղամասի նախնական արդյունքները Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել Գյումրիում ձերբակալված 70-ն անց, 80-ն անց ու 90-ն անց կանանց Ով է առաջատար Գյումրիի 31/65 տեղամասում ՔՊ-ն կրկին պարտվում է Ահազանգ․ հայտնի են Գյումրիում քաղաքացու տան վրա գրանցված անձանց անունները, որոնց նա չի ճանաչում ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում. Նաիրի Հոխիկյան Արդեն 6-րդ ժամն է, ինչ չի ապահովվում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Բաբայան Թիմակիցներիս հետ այսօր Ազատության հրապարակում էի. Լիաննա Մանուկյան Գյումրիի 31/77 տեղամասում սարքով 780 մարդ է ընտրել, ցուցակում ստորագրություններով՝ 778 Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում Գյումրում 31/63 ընտրատեղամասի արդյունքները Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am