«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրելը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար այսօր առաջնային խնդիր է դարձել: Կարծիք կա, որ սա նրա համար ներքին սպառման՝ քաղաքացիներին համոզելու մի թուղթ է, որ նա խաղաղություն հաստատեց, և երկրորդ՝ որ արտաքին խաղացողների առջև ստանձնած պարտավորությունները կատարում է: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն այս երկու դիտարկմանը հավելում է ևս մեկը. «Նա ուզում է փակել Արցախի հետ կապված բոլոր խնդիրները: Փորձենք իր տեսանկյունից հարցին նայել: Ենթադրենք՝ ստորագրեց այդ փաստաթուղթը, արդեն խաղաղություն է, մի քանի ամսից հասավ նրան, որ ճանապարհները բացվեցին, մի տարի հետո Ալիևը «մարդասեր» դարձավ և ռազմագերիներին, ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակեց: Այս դեպքում կկարողանա գոնե մասամբ արդարանալ իր թիմակիցների մոտ այն բոլոր ողբերգությունների համար, որոնք եղան իր իշխանության օրոք: Ընտրություն է լինելու, և նա ուզում է փակել «ռևանշի ճանապարհը», որ իրեն, իր թիմին չմեղադրեն: Նա կասի՝ ճիշտ է, դա եղել է, բայց դրա փոխարեն, ինչպես հիմա է հաճախակի ասում, ստացել ենք ինքնիշխանություն, անկախություն: Այսօր իր այդ խոսքերին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց ձեռքին ստորագրված թուղթ ունենալու պարագայում գոնե դա ցույց կտա և կասի՝ սրան հասա, «թալանչի նախկինները» չունեին խաղաղության պայմանագիր, իսկ մենք ունենք: Որքան մտածում ես, վերջում հանգում ես նրան, որ հիմնական խնդիրն իր անձնական անվտանգության ապահովմանն է վերաբերում: Կարող ես լավ հռետոր լինել, մանիպուլացնել, բայց փաստը մնում է փաստ, որ ՔՊ-ի իշխանության օրոք կորցրել ենք Արցախը, որը հազարամյակներ շարունակ հայերով է բնակեցված եղել թե՛ անկախ, թե՛ կիսաանկախ վիճակում, թե՛ կայսրությունների տարածքում: Եղել է, հիմա չկա: Սա է պայմանագիրը ստորագրելու իր մոտիվացիան, որ արագ հարցը փակի և տանի ուրիշ տեղ, ասի, որ հիմա ուրիշ ճանապարհով ենք շարժվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Բայց Ադրբեջանը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, առաջ է քաշում հին ու նոր պահանջներ: «Փաշինյանը փորձում է ներգրավել միջազգային հանրությանը, որպեսզի նրանք ճնշեն Ադրբեջանին: Վերջինիս դիրքորոշումը պարզ է՝ քանի կարելի է ինչ-որ բան պոկել, փորձելու են պոկել, երբ հնարավորություն չլինի, գուցե ստորագրեն այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է շտապի, եթե քայլ առ քայլ հասնում է իր ցանկացածին»:

Տեսակետ կա, որ Ադրբեջանի ախորժակը զսպում են գերտերությունները, որոնք աշխարհում խաղաղություն հաստատելու ճանապարհն են ընտրել: Մյուս կողմից՝ սահմանային գյուղերից կրակոցների մասին ահազանգում են քաղաքացիները, ՊՆ-ն հայտնում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ «Այսօր մի իրավիճակ է, երբ նոր արկածախնդրության գնալը մի քիչ վտանգավոր է Ադրբեջանի համար: Տեսնում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպումները, որտեղ, երևի թե, քննարկվում են բոլոր հարցերը, ինչի մասին բարձրաձայն չի ասվում: Որոշել են լուծել ամենաբարդ՝ Ուկրաինայի թնջուկը, մեծ դժվարությամբ, բայց առաջ են գնում: Ըստ իս, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան չեն հանդուրժի, որ Ադրբեջանը նոր լայնածավալ խնդիր ստեղծի: Փոքր սադրանքներ կարող են լինել, բայց լուրջ բախումների չեն գնա: Կրակոցները, սադրանքները մի քիչ կապում եմ Հայաստանի ներքին զարգացումների՝ ընտրությունների հետ: Արցախի էթնիկ զտման ժամանակաշրջանը համընկավ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, ՔՊ-ն մեծամասնություն չէր հավաքել: Հիմա Գյումրիում են ընտրություններ սպասվում: Նպատակն է, որ մարդկանց մեջ տագնապը մի քիչ ավելանա, եթե այն ավելանում է, շահում է Նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը: ՔՊ-ի կողմից սադրանքները շարունակվում են: Օրինակ՝ ԱԺ-ն ընդունեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Կարող էին դա հետաձգել մի որոշ ժամանակով, բայց Մոսկվային ուղղված մանր կսմթոցները շարունակվում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ջանում են փակել Արցախի հարցը, տարբեր երկրներից, կազմակերպություններից ու անհատներից հակառակի մասին վկայող գործողություններ ենք տեսնում: «Բոլորի համար ակնհայտ է, որ չկա հայկական Արցախ, տեղի է ունեցել էթնիկ զտում: Շվեյցարիայի խորհրդարանի որոշումն է այս մասին փաստում, ԱՄՆ-ից են պարբերաբար ակնարկներ հնչում, Ռուսաստանն ասում է՝ եռակողմ հայտարարությունն ակտուալ է: Բոլոր հիմքերը կան իրավիճակ փոխելու, բայց կա նաև Նիկոլի և Ալիևի ցանկությունը՝ հարցը փակելու: Ընդդիմադիր գործիչներին հաճախ են ասում՝ լինեիք իշխանության, ի՞նչ էիք անելու: Նախ՝ այս մարդիկ պետք է հրաժարական տան, հաջորդիվ եկողները պետք է փորձեն լուծումներ գտնել: Ցանկության դեպքում այդ հարցն առնվազն կարելի է բարձրացնել և քայլ առ քայլ փորձել հասնել ինչ-որ արդյունքի՝ սկսած արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդրից: Նույնիսկ Բաքուն չի կարող ժխտել այդ իրավունքը: Նա հիմա էլ չի ժխտում, բայց ասում է՝ թող վերադառնան իմ պայմաններով: Ռուսաստանը նշում է, որ տեղյակ են Բաքվի դիրքորոշումից, բայց չգիտեն, թե որն է Երևանի դիրքորոշումը:

Որքան Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով: Բայց պետք է հասկանալ՝ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունքում էր, դրանք լրիվ ուրիշ տեղ էին տանում, այլ՝ սուբյեկտիվ գործունեության հետևանք: Եկավ մի մարդ ու թիմ, որոնց խելքի բանը չէր այս թնջուկի լուծումը: Եթե այս մարդը հեռանա, ամեն ինչ միանգամից չի փոխվելու, բայց, կախված տարբեր զարգացումներից՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ աշխարհում, եթե հարցը «տաք» պահենք, կարող ենք իրավիճակ փոխել, սուբյեկտիվ գործոնը սկսի աշխատել հայկական հարցերի լուծման օգտին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս
Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող Հոսանքազրկում Գյումրիում․ ընտրտեղամասերում հաշվում են քվեաթերթիկները Շնորհակալ եմ, վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․ Վալոդյա Գրիգորյանը տոնում է հաղթանակը Գյումրու 31/79 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է. ընդդիմությունն առաջատար է Գյումրու ընտրությունների արդյունքները մի քանի տեղամասերից Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող 31/9 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է 31/45 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանն առաջատար է Հայտնի են Գյումրու 31/17 ընտրատեղամասի նախնական արդյունքները Քվեարկության նախնական արդյունքները՝ Փարաքարի 14/06, 14/07 ընտրատեղամասերում ՔՊ-ական պատգամավորը հարբած Գյումրու փողոցներում է մեկ այլ հարբած ընկերոջ հետ Գյումրու 31/43 ընտրատեղամասում հաղթում է Վարդան Ղուկասյանը Գյումրու 31/02 ընտրատեղամասի նախնական արդյունքները Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել Գյումրիում ձերբակալված 70-ն անց, 80-ն անց ու 90-ն անց կանանց Ով է առաջատար Գյումրիի 31/65 տեղամասում ՔՊ-ն կրկին պարտվում է Ահազանգ․ հայտնի են Գյումրիում քաղաքացու տան վրա գրանցված անձանց անունները, որոնց նա չի ճանաչում ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում. Նաիրի Հոխիկյան Արդեն 6-րդ ժամն է, ինչ չի ապահովվում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Բաբայան Թիմակիցներիս հետ այսօր Ազատության հրապարակում էի. Լիաննա Մանուկյան Գյումրիի 31/77 տեղամասում սարքով 780 մարդ է ընտրել, ցուցակում ստորագրություններով՝ 778 Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում Գյումրում 31/63 ընտրատեղամասի արդյունքները Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am