Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում

«Հրապարակ» թերթը գրել է.

Իշխող կուսակցությունում, ըստ ամենայնի, պատրաստվում են զոհաբերել կամ խելոքացնել հերթական ըմբոստ պատգամավորին՝ Հայկ Սարգսյանին, որը վերջին շրջանում իր ակտիվությամբ առանձնանում է ուսապարկերից եւ փորձում է կոտրել ընդունված կարծրատիպը, որ ՔՊ-ում բոլորը հլու-հնազանդ կոճակ սեղմողներ են եւ ինքնուրույն տեսակետ ու կարծիք չունեն: Նա իր պահվածքով եւ նախաձեռնություններով, ըստ երեւույթին, սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին, որը բացարձակապես չի հանդուրժում ինքնուրույն կարծիք ունեցողներին, անհանգստանում է նրանց ակտիվությունից եւ արագորեն, երբեմն մյուս ուսապարկերի, երբեմն ուժայինների միջոցով լուծում է նմանների հարցերը: Մեկին քրեական գործերով է սպառնում` տեղը նստեցնում, մյուսին մանդատից է զրկում, երրորդին հեռացնում է կուսակցությունից կամ այլ խելոքացնող գործիքակազմ է բանեցնում։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչությունն առաջիկա նիստին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստվում է քննարկել Հայկ Սարգսյանի բարեվարքության հարցը: Դիմումը Փաշինյանի հրահանգով եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռքով ներկայացվել է ՔՊ վարչություն: Վարչության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի նման հարց բարձրացնելու, բայց այսկերպ Փաշինյանը միանգամից երկու մարդ է «փչացնում» եւ ավելի ծանրակշիռ է դարձնում այդ հարցի քննարկումը։ Չի բացառվում, որ խմբակցության այլ պատգամավորներ եւս կիսում են Ալեն Սիմոնյանի տեսակետը՝ Հայկ Սարգսյանի վարքը քննության առարկա դարձնելու եւ նրան նկատողություն հայտնելու վերաբերյալ։
Դիմումը պետք է քննարկվեր նախօրեին՝ երեքշաբթի օրը, սակայն վարչության նիստը չի կայացել` Փաշինյանի զբաղվածության պատճառով, ուստի հարցն օրակարգ կմտնի առաջիկա նիստի ժամանակ։

Կարկառուն ՔՊ-ական, ՔՊ հիմնադիր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Ալեն Սիմոնյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, խնդրահարույց է համարում պատգամավոր Սարգսյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում արված հայտարարությունները, ավելի ճիշտ՝ գործընկերներին ուղղված ոչ հասցեական մեղադրանքները։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբներին հիշյալ հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց այն բանից հետո, երբ առաջին անգամ ներկայացվեց պատգամավորի հեղինակած աղմկա­հարույց նախագիծը, որով առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել նաեւ ըստ շրջանառության։ Ներկա ՔՊ-ական պատգամավորները համառում էին ու հակադրվում՝ ասելով, որ նախագիծը խաղամոլության դեմ չէ, որ կարիք կա հավելյալ քննարկումների, որ նման նախագծի ընդունումը տնտեսապես մեծ վնաս է հասցնելու եւ այլն։ Այդ պատգամավորների թվում էին Բաբկեն Թունյանը, Հայկ Ցիրունյանը եւ այլք։ Ի վերջո, Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա անուղղակի մեղադրեց գործընկերներին բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ: «Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք... Նախ՝ հետ չեմ քաշելու, պետության շահերից է բխում, ինչո՞ւ եք․․․ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք... Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչպես ուզում եք` ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»։ Հայկ Սարգսյանը ՔՊ-ականներին նաեւ անգրագետ անվանեց, որ ընդունում են օրենքներ, բայց չեն կարդում, թե ինչի մասին է։ Ալեն Սիմոնյանը, որ փողոցում կարող է թքել իրեն քննադատած քաղաքացու երեսին, որոշել է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնել։ Պետք չէ մոռանալ, որ բուքմեյքերական ընկերությունների ղեկավարները նաեւ սերտ կապեր ունեն ՔՊ-ականների հետ, եւ դա էլ է դեր խաղում:

Մի հանգամանք էլ կա. Նիկոլ Փաշինյանն անհանգստություն ունի ՔՊ-ի ներսում անհնազանդության դրսեւորումներից: Մեկ Հովիկ Աղազարյանն իր հրահանգը չկատարեց, հիմա էլ Հայկ Սարգսյանն է ինքնուրույն նախագծեր ներկայացնում, եւ հեռու չէ այն օրը, որ ՔՊ-ում կարող է ըմբոստների, արդարության ջատագովների, հայրենիքի մնացորդները փրկելու ցանկություն ունեցողների խմբակ ձեւավորվել` իրեն հեռացնելու ծրագրով, ուստի պետք է ցանկացած ամենափոքր ըմբոստություն հենց բնում խեղդել։ Հիշեցնենք նաեւ, որ կուսակցական վերջին փակ հավաքներին Սարգսյանը զեկույց էր ներկայացրել ապօրինի անտառահատումների վերաբերյալ, քննադատել էր ոլորտի պատասխանատուներին, եւ իրավիճակն այնքան էր թեժացել, որ Տավուշի մարզպետն ու ինքն անգամ իրար քաշքշել էին։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող Հոսանքազրկում Գյումրիում․ ընտրտեղամասերում հաշվում են քվեաթերթիկները Շնորհակալ եմ, վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․ Վալոդյա Գրիգորյանը տոնում է հաղթանակը Գյումրու 31/79 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է. ընդդիմությունն առաջատար է Գյումրու ընտրությունների արդյունքները մի քանի տեղամասերից Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները. թարմացվող 31/9 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվել է 31/45 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանն առաջատար է Հայտնի են Գյումրու 31/17 ընտրատեղամասի նախնական արդյունքները Քվեարկության նախնական արդյունքները՝ Փարաքարի 14/06, 14/07 ընտրատեղամասերում ՔՊ-ական պատգամավորը հարբած Գյումրու փողոցներում է մեկ այլ հարբած ընկերոջ հետ Գյումրու 31/43 ընտրատեղամասում հաղթում է Վարդան Ղուկասյանը Գյումրու 31/02 ընտրատեղամասի նախնական արդյունքները Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել Գյումրիում ձերբակալված 70-ն անց, 80-ն անց ու 90-ն անց կանանց Ով է առաջատար Գյումրիի 31/65 տեղամասում ՔՊ-ն կրկին պարտվում է Ահազանգ․ հայտնի են Գյումրիում քաղաքացու տան վրա գրանցված անձանց անունները, որոնց նա չի ճանաչում ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում. Նաիրի Հոխիկյան Արդեն 6-րդ ժամն է, ինչ չի ապահովվում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Բաբայան Թիմակիցներիս հետ այսօր Ազատության հրապարակում էի. Լիաննա Մանուկյան Գյումրիի 31/77 տեղամասում սարքով 780 մարդ է ընտրել, ցուցակում ստորագրություններով՝ 778 Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում Գյումրում 31/63 ընտրատեղամասի արդյունքները Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am