Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին

Մեր ընդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը հայ ժողովրդի ամենամեծ պաշտպանն է, ասում են՝ ինչ ասել է Ալիևը, բերել ներառել եք այս փաստաթղթում, ու ձեր ասածներից ոչ մի բան չի ներառվել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: 

«Մինչդեռ մենք տեսնում ենք պրոցես, որ մեր կողմը հայտարարում է, որ պատրաստ ենք հենց հիմա ստորագրել, Ալիևի կողմից մինչև այս պահը այդ համաձայնությունը չկա։

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր ընդիմությունը կարծում է, որ այս բանակցությունները ինչ-որ զիջման մասին են, այսինքն հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ-որ զիջում պահանջել կամ զիջում կորզել։ Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը, ձեր մանդատը Հայաստանի 29 743 կմ-ն է, ինքնիշխանությունն է և խաղաղությունը»,-ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աեելով. «Գոնե ընդհանրական սկզբունքային մակարդակով, կարո՞ղ եք ասել, թե այդ 17 կետերը ինչին են վերաբերում և արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նայած ինչի հետ մենք համեմատենք, այսինքն ո՞րն է մեր չափանիշը: Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո, կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է: Եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որևէ բան չի զիջվել: Ընդ որում ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլև ընդհանրապես:

Ընդհանրապես մենք մեզ հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցը ինչի չի լուծվել: Ես կարող եմ ասել՝ ինչի չի լուծվել, որովհետև 2018 թվականի ապրիլի դրությամբ, սեղանին է եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որն արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրավադրությունից դուրս գալու համար մենք պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք:

Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ՞, որ 2020 թվի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ և ասաց՝ կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից չկար որևէ հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։

Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար այս ամբիոնից պատերազմի անոնս աներ: Այսինքն, թիվ մեկ կապիտուլյանտը բերել է պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն, ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա, չկա:

Իրենց գործը 2020 թվականի նոյեմբերից և դրանից առաջ էլ այն էր, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ մեր, կոնկրետ իմ վզին։

Բա դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք։ Երեք հատ մտքի տիտաններ ասում են՝ ես էսօր գործ ունեմ, այն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսիներին, բաջանաղներին, ղրկում են ասուլիսներ տալու:

Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։

Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերվում է, հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։

Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս: Հեսա էս պահից սկսած երեխեքը, թոռները, ծոռները, հարսները, բաջանաղները, աներձագները, քենիները սկսվելու է: Ասում եմ՝ կամ վեր եք ընկնում, ձայներդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու: Ուրիշ տարբերակ չկա Սրանից հետո խոսակցությունը լինելու է սենց. հենց իրենց շեշստյորկեքից մեկը ձեն հանեց, ասելու եմ՝ ձեներդ կտրեք, գնացեք ձեր քաղաքական լիդերներին ասեք, բան ունեն ասելու, թող գան խոսալու, գնում ենք ուղիղ եթերում խոսում ենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս
Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան․ Սաղաթելյան Հայաստանն ու Ռուսաստանը հետախուզվողներին դժվարությամբ են միմյանց փոխանցում․ «Հետք» Բագրատ Սրբազանին կտուգանեն Միջադեպ Գյումրու ընտատեղամասերից մեկում (video) Արցախցիների հանրահավաքի մասնակիցներից բազմապատիկ շատ նրանց հանդեպ ատելությունն ու թշնամանքն է տարածվում . լրագրող Սպանություն՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ և զոհ Ի՞նչ է անում Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական բարեկամը․ Ռուբեն Մխիթարյան (video) Ընտրությունների ընթացքը Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն դատի կտա Արման Թաթոյանին ՔՊ-ն քաղաքապետ չի՛ ունենալու․ Մարտուն Գրիգորյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին (video) Պահանջում եմ ՀՀ կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ խայտառակ քաղաքականությունը. Մանե Թանդիլյան Նախատեսվում են ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ Ահաբեկչական հարձակում` Զարուհի Փոստանջյանի հայրական տան վրա. լուսանկարներ Առավելագույնն անել՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ․ Արցախցիների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին «Մենք մի ազգ ենք ու մի բռունցք․ Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից՝ Արցախի մեր քույր ու եղբայրներին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում Արցախը մե՛զ է սպասում․ Դադիվանքի վանահայր Մեր իշխանությունները սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո․ ադրբեջանագետ Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին Ալիևը խոստովանել է՝ 44-օրյայի ժամանակ բարդ է եղել ուժով վերցնել Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, վերցրել են քաղաքական ճանապարհով Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել «Եթե ՀՀ-ն սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև արդեն համայն հայության կոնտեքստում» Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով Իտալիայից է վերահսկու՞մ Գյումրիի ընտրությունները Զելենսկուն նախազգուշացրել են Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. հրամանատար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am