Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետի Փաշինյանի՝ Արցախյան շարժման մասին արված հայտարարությանը։
«Հիշեք.
նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին:
Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը: