Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ
Այսօր անսպասելիորեն Վարդենիսի համայնքապետարան են ներխուժել իրավապահները և գետնին տապալելով՝ բերման են ենթարկել համայնքապետարանի մի շարք աշխատակիցների։
Euromedia24.com–ի աղբյուրները հայտնել են, որ օպերացիան իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա ինչ–որ գործի շրջանակներում և բերման ենթարկվածների թվում չկա համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի հունվարին «Ահարոն Խաչատրյան» դաշինքով համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողության օրը ոստիկանական ուժերը օղակի մեջ էին առել Վարդենիսի քաղաքապետարանի շենքը՝ կանախելու նրա երդմնակալությունը։
Սակայն, հետագայում Խաչատրյանը ծաղիկներով դիմավորեց վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և «համբուրեց» երբեմնի հակառակորդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «խաչը» ու այդ օրվանից դադարեցին նրա նկատմամաբ հետապնդումները։
Ավելի ուշ նոր տեղեկություններ կհայտնենք։