Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին, որին, ըստ նրա, հանրությունն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձրել։
«2025 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, և սա չափազանց կարևոր իրադարձություն է, որն արժե ընդգծել:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար, և գոհունակություն հայտնել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթն իրականացնել»,- նշեց Փաշինյանը