Պապիկյանը նույն երգն է երգում
Սահմանի երկայնքով լինում են և կան կրակոցներ, որոնք ՀՀ-ի ուղղությամբ չեն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն` անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում արձանագրված կրակոցներին։
«Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով՝ մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ-ն ուշի ուշով հետևում է իրավիճակին և դրա լուծման ճանապարհը մենք կարծում ենք, որ դիվանագիտական ճանապարհն է։ Մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում»,-ասաց պաշտպանության նախարարը։