Ինչ կլինի միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում
Միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելն ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո։ Հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է թուլանալու, այնքան էլ Ադրբեջանը։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ցանականում է բարձրաձայնել մի ֆունդամենտալ հարց՝ ՀՀ–ն, Հայաստանի ժողովուրդը ցանկանո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում․ «Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ, թե ինչպես է Ղարաբաղյան շարժումն օգտավործվել Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Ուզում եմ առանց սեթևեթանքի հստակ և աներկբա ասել՝ կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Այն խաղաղությունը, որի ճանապահով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,– ասաց Փաշինյանը։