Գյումրիում իրավապահները կանգնեցրել են «Մայր Հայաստան»-ի քարոզչության մեքենաները․ Գևորգ Ստեփանյանն ահազանգում է
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Նորօրյա Դոն Կիխոտների ժամանակը։
Դուք «Մայր Հայաստան»-ի անգամ մեքենաներից եք վախենում. հունվարին մեր խմբակցության ձայնային մեքենան տարաք օրերով պահեցիք, հիմա էլ Գյումրիում մեր դաշինքի քարոզչության մեքենաների հետ խնդիր ունեք։ էս չե՞ք։
Բայց միեւնույնն է՝ ձեր գնացքը գնացել է»։