Լրագրողները նամակ հանձնեցին Նիկոլ Փաշինյանին
Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները մուտքի մոտ դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան նամակ հանձնեցին՝ պահանջով՝ ԱԺ –ում ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։
Դիմումին միացել են 161 լրագրող։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանի Քոչարյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, նա նախ հորդորել էր լրագրողնին իրենից հեռու կանգնել, ապա ասել էր «Մաքրեք ձեր բերանը»՝ հայտարարելով, որ ինքը կրկնում է հոգևորականի հորդորը։