ԱԱԾ-ն երկրորդ օրն է՝ չի արձագանքում Երևանում շրջած ադրբեջանցի երիտասարդի աղմկահարույց տեսանյութին
ԱԱԾ-ն երկրորդ օրն է՝ չի արձագանքում Երևանում շրջող ադրբեջանցի երիտասարդի վերաբերյալ տեսանյութին։ Կառույցից պաշտոնապես ոչ հերքում, ոչ հաստատում են իրողությունը։
Հիշեցնենք, որ համացանցում երեկվանից տեսանյութ է տարածվում, համաձայն որի՝ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն կառույցից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։