Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին «Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է», քանի որ Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. այս մասին թելեգրամյան ալիքում համապատասխան հրապարակում է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել:

Զատուլինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ «Հայաստանի տնտեսությունը դոպինգ է ստացել», իսկ Եվրամիությանն անդամակցությունը կնշանակի հեռանալ այս տարածքից։

«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, քանի որ Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել: Բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրամիությանը, ինչպես նաև միության առանձին անդամներին, օրինակ՝ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի՝ հետխորհրդային տարածքից դուրս պրծնելու ցանկությունը», - նշել է պատգամավորը:

Մոսկվան բազմիցս քննադատել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումը և զգուշացրել դրա հետևանքների մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նաև նշել է, որ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են» և ԵՄ-ին միանալը համեմատել «Տիտանիկի տոմս գնելու հետ»։

tert.am

Լրահոս
Երեխային քաղաքական և ընտրական գործընթացում մասնակից դարձնելով թիրախի վերածելը ոչ թե սարիկություն, այլ սրիկայություն է. Էդգար Ղազարյան Որքա՞ն արցախցի է մասնակցել մարտի 29-ի հանրահավաքին «ՔՊ-ի խռխռացող պատգամավորներ կան, որոնց մարմնի մի մասը Նոր տարվա սեղանին են դնում»․ Մխիթարյան (video) Արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքարում 2 տեղամասերում քվեարկությունը սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ Մեր համայնքում uպшնությունները շարունակվելու են. Գոռ Սարիբեկյան Ուսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները Սպասվում է կարճատև անձրև Փարաքարի մի քանի ընտրատեղամասերի առջև կան ոստիկանական ուժերի կուտակումներ Արձանագրվել են տեսանկարահանման կարգի խախտումներ․ Գոհար Մելոյան Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է ազատազրկմամբ․ փաստաբան Գյումրիում և Փարաքարում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են Ոստիկանական զորքերը՝ ՔՊ-ի շտաբի մոտ (video) Գյումրիի 31/05 ընտրատեղամասում «ՀայաՔվեի» դիտորդներն ընտրախախտում են արձանագրել Վիլիկ Կարապետյանի տնօրենը կալանավորվել է Արդար պահանջ, չնահանջե՛ք, արցախցիների պաhանջները պետք է լսելի լինեն․ Արշավիր Ղարամյան Մարտուն Գրիգորյանը՝ Սարիկ Մինասյանին ապտակելու մասին (video) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ձեզ աթո՞ռն է փոխել․ Սարիկ Մինասյանը փախչում է լրագրողների հարցերից (video) Քանի կան արցախցիները, այդքան էլ կմնան արցախցիների իրավունքները և պայքարը․ Արտակ Բեգլարյան Գյումրիում իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան․ Սաղաթելյան Հայաստանն ու Ռուսաստանը հետախուզվողներին դժվարությամբ են միմյանց փոխանցում․ «Հետք» Բագրատ Սրբազանին կտուգանեն Միջադեպ Գյումրու ընտատեղամասերից մեկում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am