Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը. Բատիր Ամանով

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ամանովը հայտարարել է, որ Աշխաբադը մեծ կարևորություն է տալիս Երևանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության և գործընկերության զարգացմանն ու խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքմեն պաշտոնյան հայտարարել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։

Նա հայտարարել է, որ Թուրքմենստանը կարևոր նշանակություն է տալիս նաև տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

«Ցանկանում եմ նշել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստից հետո հայ-թուրքմենական կապերն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի են խորացել։ Թուրքմենստանի ռազմավարությունն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ գործընկերության հետագա խորացմանը»,-նշել է Ամանովը։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում առկա գործընկերային հարաբերությունների մասշտաբը և մակարդակը հետզհետե աճում են։

«Թուրքմենստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները տեքստիլ ապրանքներն ու թեթև արդյունաբերական արտադրանքներն են։ Հայաստանից Թուրքմենստան հիմնականում արտահանվում են քիմիական արդյունաբերության, դեղագործական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ»,-նշել է Ամանովը՝ վստահություն արտահայտելով, որ Հայաստանն ու Թուրքմենստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները։

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալը նաև մատնանշել է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև հումանիտար ոլորտներում, այդ թվում՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կան թուրքմեն ուսանողներ։

Բատիր Ամանովն իր խոսքում ընդգծել է նաև հայ և թուրքմեն գիտնականների միջև համագործակցությունն ու գործընկերությունը մասնավորապես սեյսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում։

Լրահոս
Յուրաքանչյուր ընդդիմադիրի կոչ ենք արել պատրաստ լինել․ Կարեն Սիմոնյան Ընտրական օրենսգրքով արգելված հեռավորությամբ տեղակայված է ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբը. «ՀայաՔվե» Գյումրիում բաց քվեարկություն է եղել 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ. «Հայաքվե» Միջադեպ Փարաքարի 14/4 տեղամասում. «Հենց հիմա զանգում եմ վարչություն, Նիկոլի գրասենյակ. Դուք կտենաք» Գյումրիի տեղամասերից 2-ի դիմաց օրենքով սահմանված հեռավորության խախտմամբ ՔՊ թեկնածուի պաստառ է փակցված ՔՊ-ն ֆեյսբուքում ընտրական քարոզչության վրա ծախսել է 6 000.000 դրամ #ՀԻՄԱ. Ոտքս էլ կտրեն, բռնեն էլ, մեկ է՝ դավաճանների հետ ճամփա չե՛մ գնալու. Վարդան Ղուկասյան (video) Սարիկ Մինասյանի շտաբ են մտնում մարդիկ և դուրս գալուց հետո շտապում ընտրության. Yerkir.am Վարդան Ղուկասյանի եղբոր մեքենան ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ Քանի մարդ է մասնակցել Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ Վախի մթնոլորտ համայնքում չկա. Լյուդվիգ Գյուլնազարյան Արցախն առաջ էլ եք ատել, թե ՔՊ մտնելուց հետո. հարց` ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին Կարևորը փորձություններից որպես մարդ դուրս գալն է. Գրիգորյանը` Սարիկ Մինասյանին ՔՊ-ի շտաբի առջև ամենաթողություն է (լուսանկար) ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենա. Մարտուն Գրիգորյան Իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը կտուգանվի՞ ՔՊ-ն աննամուս է․․․ Աստված չանի՝ դրանք հաղթեն․ գյումրեցի (video) Լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում Ընտրողներին ասվել է քվեարկության ժամանակ դուրս բերել Մարտուն Գրիգորյանի քվեաթերթիկը. ահազանգ Երեխային քաղաքական և ընտրական գործընթացում մասնակից դարձնելով թիրախի վերածելը ոչ թե սարիկություն, այլ սրիկայություն է. Էդգար Ղազարյան Որքա՞ն արցախցի է մասնակցել մարտի 29-ի հանրահավաքին «ՔՊ-ի խռխռացող պատգամավորներ կան, որոնց մարմնի մի մասը Նոր տարվա սեղանին են դնում»․ Մխիթարյան (video) Արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքարում 2 տեղամասերում քվեարկությունը սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am