Պատերազմի վտանգը միշտ էլ կա․ Ռուբեն Ռուբինյան
Պատերազմի վտանգ կա, պատերազմի առիթ և հիմք չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Չենք ասի, որ վտանգն ավելի շատ է, քան՝ երեկ, բայց վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է գնալ խաղաղության ուղղությամբ։
Հարցին, թե արյո՞ք Բաքուն փորձում է նման միջոցներով ճնշել Հայաստանին, որպեսզի իրենց պայմաններով խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց․ «Չեմ ուզում քաղաքագիտական վերլուծության մեջ գնալ։
Բայց մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը, որ մեր ջանքերով խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, սպասում է ստորագրմանը»։