Ու այ այսպես հերթով ամեն ինչ վարի է գնալու. Գեղամյան
Հայաստանի դե-ֆակտո պաշտպանության նախարարությունն ասում է, որ եթե մեզ վրա կրակում են, դա իրականում վատ բան չի, հետո ինչ որ սահմանամերձ բնակավայրերում նորմալ կյանքը խաթարվում է, մարդիկ վախի մեջ են, բնակավայրերը հայաթավում են և այլն: Ակս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Կարևորը, որ հանկարծ չասեն, որ իրենց գործընկեր Ադրբեջանը թշնամի է, իսկ իրենց վարած քաղաքականությունը` կործանարար:
Ու այ այսպես հերթով ամեն ինչ վարի է գնալու:
Ամեն ինչ:
Եթե չկանգնացնենք այս ընթացքը:
Բոլորս»: