Թրամփ. ԵՄ երկրները թալանել են ԱՄՆ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը թալանել է Միացյալ Նահանգները:
Հենց դրանում Է Թրամփը տեսնում երկրի ավելի քան 36 տրիլիոն դոլարի պետական պարտքի պատճառը։
«Հաճախ այսպես կոչված ընկերները, թշնամիներից ավելի վատն են լինում։ Նայեք Եվրամիությանը՝ ինչ են նրանք արել այս երկրի հետ, ինչպես են այն թալանել», - նշել Է Թրամփը։