Աշոտյան «Ֆաշի՛ստ». «Զվեզդա»-ի Վերոնիկան Աշոտյանին էր ակնարկում

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «Звезда» հեռուստաալիքի հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան իր սկանդալային հաղորդման ժամանակ ասելով, թե ՀՀԿ ղեկավարներից մեկը հաստատել է, որ հայերն արիացիներ են, նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ըստ մեր աղբյուրների, դեռեւս այս տարվա մայիսին, երբ ՀՀԿ պատվիրակությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով գտնվել է Մոսկվայում, կլոր-սեղան քննարկումներից մեկի ժամանակ նման երկխոսություն է ծավալվել Աշոտյանի ու Կրաշենիննիկովայի միջև: Մասնավորապես՝ Կրաշենիննիկովան, ինչպես սկանդալային հաղորդման ժամանակ էր արտահայտվում, նույն ձեւով է արտահայտվել Հայաստանի, Նժդեհի մասին ու մատնանշել ՀՀԿ լոգոյի սիմվոլիկան: Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն կոշտ է պատասխանել ու ասել, որ եթե նա իրեն համարում է փորձագետ, ուրեմն պետք է շատ կարդա ու պատկերացում ունենա թեմայից, որի վերաբերյալ արտահայտվում է: Այնուհետեև Աշոտյանը ռուս հաղորդավարուհուն ասել է, որ ՀՀԿ-ի լոգոյի վրա պատկերված արծիվը հին հնդեվրոպական ժողովուրդների մոտ շատ տարածված սիմվոլ է, իսկ Գարեգին Նժդեհը, եթե հանցագործ կամ դավաճան լիներ, ապա ոչ թե 10 տարի բանտում կմնար, այլ կգնդակահարվեր: Աշոտյանը Կրաշենիննիկովային ասել է, որ այո՛, հայերն իրենց համարում են արիացիներ՝ բառի լեզվաբանական ու ծագումնաբանական իմաստով, այլ ոչ գաղափարախոսության: Աշոտյան-Կրաշենիննիկովա երկխոսությանը ներկա գտնվող Եդինայա Ռոսիա կուսակցության ներկայացուցիչները, նշում է մեր աղբյուրը, չեն կիսել Կրաշենիննիկովայի կարծիքը, ինչի մասին նաեւ արտահայտվել են:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am