Եվրաքվեն խաբեություն և ծաղր է ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Եվրոպական Միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ «օրենքի նախագիծը» Ազգային Ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելը գործող վարչախմբի կողմից պետական մակարդակով խաբեություն է․ այն ծաղր է հայ ժողովրդի՝ Եվրոպական Միությանն անդամակցել ցանկացող հատվածի հանդեպ։ Եվրոպական Միությունը Հայաստանին իր անդամը տեսնելու լուրջ ու գործնական որևէ նշան մինչ այժմ ցույց չի տվել, ավելին՝ ԵՄ-ին անդամակցումը տեղի է ունենում ստանդարտ ընթացակարգերով, որոնք ՀՀ-ի դեպքում այսօր պարզապես առկա չեն։

Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ Միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրության՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։

Այս պայմաններում անհեթեթություն է դառնում օրենսդրական նման նախաձեռնությունը, ավելին՝ այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների։ Բացի այս ամենից, նշված օրենքի նախագծի տեքստն իրականում սոսկ անբովանդակ հայտարարություն է, որը որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ՝ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին ձեռնպահ մնալու այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե այնուամենայնիվ գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

Լրահոս
Պահանջում եմ ՀՀ կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ խայտառակ քաղաքականությունը. Մանե Թանդիլյան Նախատեսվում են ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ Ահաբեկչական հարձակում` Զարուհի Փոստանջյանի հայրական տան վրա. լուսանկարներ Առավելագույնն անել՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ․ Արցախցիների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին «Մենք մի ազգ ենք ու մի բռունցք․ Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից՝ Արցախի մեր քույր ու եղբայրներին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում Արցախը մե՛զ է սպասում․ Դադիվանքի վանահայր Մեր իշխանությունները սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո․ ադրբեջանագետ Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին Ալիևը խոստովանել է՝ 44-օրյայի ժամանակ բարդ է եղել ուժով վերցնել Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, վերցրել են քաղաքական ճանապարհով Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել «Եթե ՀՀ-ն սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև արդեն համայն հայության կոնտեքստում» Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով Իտալիայից է վերահսկու՞մ Գյումրիի ընտրությունները Զելենսկուն նախազգուշացրել են Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. հրամանատար Արցախցին արժանապատիվ է և սա ստամոքսակռիվ չէ Ստամբուլի հանրահավաքին մասնակցել է 2,2 միլիոն մարդ Հետփաշինյանական օրակարգ․ Վարդան Օսկանյան Ի՞նչ հաղթանակի մասին կարող եք խոսք լինել, սա միջազգային ռազմարվեստի խայտառակ էջն է. արցախցի փոխգնդապետ Ուկրաինան ինքնուրույն պետություն չէ․ Ազարով «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը տրամադրելու է անվճար իրավական խորհրդատվություն Անցնելու ենք հստակ գործողությունների. Արցախցիները ժամանակ են տալիս ՀՀ կառավարությանը Արցախցի մի խումբ կանայք ու երեխաներ նստացույց են հայտարարել Գերմանիայում խոսել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Վեդիի կամրջի մոտ բախվել են KAMAZ-ն ու ZIL-ը. կա զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am