ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի տեքստից հանել են «Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը
ԱԺ-ն քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։
Ըստ հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանի՝ Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից հնչել են հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկին։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ ասաց, որ կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, ինչն արել են։
«Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը հանել են, խմբագրել են այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անադամակցելու գործընթացի մեկնարկը»։
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ ասաց, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցության հայտ։
«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծեց նա։