Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան

Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան:

Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանը պատմեց՝ կրակոցները վերջին օրերին են ակտիվացել. — «Գիշերը ժամը 10-ին են կրակել, 2-ին, մեկ էլ 4-ին, էսօր էլ, երեկ էլ: Երեկ դաշտում վար անելուց մեր վրա էլ են կրակել, աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք»:

Խնածախից Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են արդեն հինգերորդ օրը, գյուղում մարդիկ տագնապած են. — «Հինգ գիշեր է՝ անընդհատ կրակոցներ, ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30: Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած են: Տներին չեն [կրակում], սարերին, միգուցե նաև մի օր՝ տներին, որպեսզի մարդիկ դուրս գան գյուղից: Հինգ գիշեր ա՝ սարսափի մեջ ենք, ու տարբեր տեսակի զենքերով են կրակում»:

«Ազատության» հացին այս դեպքերից առաջ՝ վերջին անգամ ե՞րբ է եղել նման իրավիճակ, բնակիչը պատասխանեց. — «Ընթացքում լինում ա, բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել էսքան տարի ա, ուղղակի կրակում են օդ, դեպի սարերի կողմ, ամեն դեպքում շատ վտանգավոր ա: Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն ա, որ պոստը նայում ա դեպի գյուղ, դպրոց անմիջապես, մոտ ա դպրոցին»:

Խոզնվարից բնակիչներից հայտնեց, որ կրակոցներն ակտիվանում են գիշերային ժամերին, երբ եվրոպացի դիտորդներն արդեն գյուղում չեն: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը:

Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ այս գյուղերը միավորող Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվեց որևէ մանրամասն փոխանցել՝ առաջարկելով անձամբ գյուղ գնալ իրավիճակին ծանոթանալու համար:

Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին, սակայն պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել և միայն նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին:

Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր:

Լրահոս
Ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքները ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Կանադայի նոր վարչապետին բռնել են գրագողության մեջ Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը Ո՞րն է ընտրելու Հայաստանը՝ «ուրվական երազանքնե՞ր», թե՞ իրական հնարավորություններ Նեղվում եմ, խփում են կրծքիս. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան Ռուսաստանը կործանիչների նոր խմբաքանակ է ստացել Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական ամուսինը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ չառգրավեն․ «Հրապարակ» Վերջին իրադարձությունները կրկին ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը Ընդամենը 15 մարդ եկավ. բա ու՞ր էիք. Արթուր Չախոյան ՇՏԱՊ․ Իշխանությունը ստիպում է տեսանկարահանել քվեաթերթիկը. Մելոյան (video) Դատախազությունը պահանջում է նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր Առաջարկում եմ Մոսկվայում առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել Արցախի նոր ներկայացուցչություն. Գևորգ Դանիելյան Բառի իսկական ու փոխաբերական իմաստով աղմուկի տողատակերը ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է USAID-ը լուծարելու մասին Դնեպրոպետրովսկի մերձակայքում հարվածի հետևանքով` ՆԱՏՕ-ի սպաներ են զոհվել Պենտագոնի ղեկավարը կնոջն իր հետ բերել է՝ մասնակցելու գաղտնի հանդիպումների Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ Երևանում թալանել են «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti»-ն Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով շվեդ լրագրող է ձերբակալվել Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Սարիկ-Նիկոլ տանդեմի զավեշտալի երթի ու հանրահավաքի զգալի մասը կամ ուսուցիչ էր, կամ դաստիարակ, կամ տնօրեն, կամ էլ Գյումրիից չէր. Վազգեն Սաղաթելյան Քաղաքական ցուգցվանգի ու ցայտնոտի հետևանքները 2026 թվականին նախատեսվում է ունենալ դպրոցի 26 գործուղված տնօրեն, նրանց կտրվի լրավճար. բյուջեի եկող տարվա լրացուցիչ ծախսը՝ 52 մլն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am