«Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. ևս մեկ վարույթ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Այս հրապարակման ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել էր, որ Տարոն Չախոյանի վարքագիծը` սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը, առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել էր նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։

«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովից պատասխանեցին հետևյալը.

«Հրապարակման հիման վրա Հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում որոշվել է վարքագծի կանոնի խախտման առկայությունը կամ բացակայությունը գնահատելու նպատակով Տարոն Չախոյանի նկատմամբ հարուցել համապատասխան վարույթ՝ վարքագծի կանոնի առերևույթ խախտման հիմքով: Սակայն մինչև վարույթի հարուցումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիամոնիթորինգի շրջանակներում վերհանվել են Տարոն Չախոյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս, ինչով պայմանավորված՝ իրականացվում է հավելյալ ուսումնասիրություն՝ հարուցվող վարույթի շրջանակներում դրանց ևս անդրադառնալու նպատակով»:

Այսինքն, Հանձնաժողովը ոչ թե մեկ, այլ մի քանի հրապարակումներ ևս դիտարկում է, քանի որ Չախոյանն իր՝ հանրային պաշտոնյային անհարիր վարքով անգամ Հանձնաժողովում է «ճանաչված»։

Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացվի:

«Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի այս գործին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս
ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության․ Արման Թաթոյան Ֆրանսիական ձեռնարկություններին հինգ օր են տվել Արցախյան շարժումը փակողնե՛ր, գիտե՞ք այդ օրն ինչ ասաց ինձ Բակո Սահակյանը… Արմեն Պետրոսյան (video) Այ «թուրք», դու կգնաս թուրքերի հետ կապրես, ես իմ հայրենիքում եմ ուզում ապրեմ (video) ՇՏԱՊ․ Ռուսաստանը դիմել է Փաշինյանին և առաջարկել օգնություն, Նիկոլը հրաժարվել է (video) Լավ լսե՛ք՝ ոչ ոք իրավունք չունի արցախցիներին անվանել փախստական (video) Մեր աչքի առաջ թուրքերը ոչնչացնում են մեր Ստեփանակերտը, ջնջում մեր հայրենքիը (video) Նիկո՛լ, արի տեղերով փոխվենք, դու ապրի 40+10–ով, մենք քո աշխատավարձով․ արցախցի (video) Փաշինյա՛ն, ամեն մեկիս սպիները քո բոյից երկար են. զգույշ խոսիր. պատերազմի մասնակից (video) Արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվում ու անտեսվում են. Գեղամ Ստեփանյան «Opel Zafira»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել Ցուցարարները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախի ազատության համար զոհվածների հիշատակը «Էդ շան տղու լիրբ կնիկը մտավ Արցախ…». Արցախցին հունից դուրս եկավ (video) Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքը բազմամարդ է Այդ բարոյականությունից զուրկ անձից իրավունք չունեն արցախցիների փոխարեն որոշում կայացնեն (video) Եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ. Թրամփ 2018-ին քարը գցեցին ծովը, մինչև հիմա չենք կարողանում այն հանել, խորտակվող Հայաստանը ճահճից դուրս բերել. Սարգսյան Տո դու չես սկսել Ղարաբաղյան շարժումը, որ միհատ էլ որոշես շարունակենք, թե չէ․ Անաիիս Սարդարյան (video) «Քաղաքական մարմնավաճա՛ռ», գիտես՝ բանտում քեզ ինչ են անելու․ Աշոտ Անդրեասյան (video) Այ «անասուն», տղուս գերեզմանը ծախել ես, պատասխան ես տալու․ արցախցի (video) Քոչարյանի 10 տոկոսն արեք, նոր խոսեք (video) Փաշինյա՛ն, դու հայ ազգի համար մեկ «դուշմանն ես»․ ակցիայի մասնակից (video) ՇՏԱՊ․ Ոստիկանական զորքերն Օպերայի շենքի հարևանությամբ (video) «С меня хватит». Նիկո՛լ, ես տուն եմ ուզում, էս կյանք չի, որ մենք ենք ապրում. արցախցի (video) Նիկո՛լ, դու ինձ ամեն ինչից զրկել ես, խոսքս հիշի, կյանքիս գնով ես «քո հարցը լուծելու»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am