Ամենուրեք կրակի բոցեր էին, Շուշիում զոհվածների թիվը հասնում էր 8 հազարի․ 1920-ի գարունը

Գարդման-Շիրվան-Նախիջեվան Համահայկական Միություն․

«Ադրբեջանի մուսավաթական վարչակարգի իրականացրած նպատակագիր ցեղասպանական ծրագրի մի խոշոր դրվագն է 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը, որում արտացոլվել են ժամանակին բնորոշ խտրականության բոլոր ձևերը՝ բռնի տեղահանումը, սպանդը, կոտորածը, թալանը, ավերումները։ Այս ամենն իրականացվում էր բռնությամբ Լեռնային Ղարաբաղը ենթարկեցնլու նպատակադրությամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունը չէր ընդունում Ադրբեջանի տիրապետությունը, իսկ արցախահայության յոթերորդ համագումարը միայն ժամանակավոր էր ճանաչել Ադրբեջանի իշխանությունը՝ հարցի վերջնական լուծումը վերապահելով Փարիզի վեհաժողովին։

1920 թ. գարնանը Ադրբեջանը ձեռնամուխ եղավ ուժային մեթոդով Ղարաբաղի հարցի «լուծմանը»։ Ղարաբաղում կենտրոնացված էր ավելի քան 10 հազար զինվոր: Մարտի սկզբին 90 վագոն ուղարկվեց Ղարաբաղ՝ բեռնված զենք զինամթերքով։ Ադրբեջանի կենտրոնական իշխանության հրահանգով Ղարաբաղի ժամանակավոր գեներալ-նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովը 1920թ. մարտի 20-ին վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը՝ զինաթափվելու, որը մերժվեց։

Թաթարները պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ նշել Նովրուզ բայրամը` Ամանորը: Տոնակատարությանը մասնակցելու անվան տակ զորքը բերվեց Շուշի։ Մարտի 20-ին Սուլթանովի կարգադրությամբ Ղարաբաղում կենտրոնացած թուրք-թաթարական մեծաթիվ զորքերը սկսեցին բռնությունները։ Մարտի 22-ին Շուշիում ևս սկսվեց սպանդը։ Թաթար զինվորները և մահմեդական մոլեռանդ խուժանը խուժում են քաղաքի հայկական թաղամաս, հրդեհում բազմաթիվ բնակելի տներ ու հասարակական շինություններ, կոտորում անզեն բնակչությանը: Ըստ ականատեսի հաղորդման, «Ամենուրեք կրակի բոցեր էին բարձրանում: Շուշիում զոհվածների թիվը հասնում էր մոտ 8 հազարի։

Կոտորածին մասնակցած զինվորների ու կամավորների նամակները լրացուցիչ լույս են սփռում Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի ու մահմեդականների ձեռքով կատարված ոճիրների վրա։ «Տեսածդ Էրմենիստանը այրված է, հինգ կամ տասը տուն պահեցին: Հազարից ավելի հայեր գերի բռնվեցին, տղամարդկանց բոլորին կոտորեցին, բոլոր մեծամեծ մարդկանց: Նշանավոր հայերին սպանելուց հետո գլուխները կտրած բազարներում պտտեցնել էին տալիս»։ Քաղաքի հայկական թաղամասում թուրքերի կատարած թալանի ու կողոպուտի մասին նույն նամակագիրը նշում է, որ «այս կողմերում այլևս ոչ մի հայ չեք գտնի, և ոչ էլ այնպիսի թուրքի կարող եք հանդիպել, որ հարյուր հազարից պակաս թալան բերած լինի: Այնպիսի մարդ կա, որ մեկ միլիոնից ավելի ապրանք է բերել…: 10-15 տուն է մնացել, կառավարությունը չուզեց այրել, որպեսզի ասկյարները բնակվեն: Քաղաքը ավերակ դարձավ»։ Նույնիսկ իրենք են խոստովանում կատարված ոճիրների մասին․ այսպես մի զինվոր նամակում գրում է․ «Աղդամից դուրս եկանք և մինչև Շուշի-բերդը գրավեցինք, ինչքան հայի գյուղեր կային` այրեցինք ու իրենց էլ կոտորեցինք, կանանց էլ բանտարկեցինք, որոնց շատ նեղություններ էինք տալիս»։

Գրող Մարիետա Շահինյանը այսպես է նկարագրել Շուշիի ջարդերի հետևանքները՝ «…Ես տեսա Շուշիի կմախքը: Երկու բլուր կանգնեցին իմ դիմաց շարված տների կմախքներով: Ոչինչ չմնաց… ո՛չ տանիքներ, ո՛չ դռներ, ո՛չ պատուհանների շրջանակներ, … միայն քարեր, քարեր և քարեր, ինչպես անատոմիական կմախքի մաքրված, բզկտված, չորացած ոսկորներ: Գեղեցիկ ճարտարապետության վկա եկեղեցին նայվում է որպես ուրվական…»։ Գ. Օրջոնոկիձեն, 1920 թվականի մայիսին Կարմիր բանակի հետ այցելելով Շուշի, փաստել է. «սարսափելի պատկերի ականատես եղանք․ քաղաքի ավերակներ, ջրհորներում կախված կանանց ու երեխաների դիակներ»։

Նման վկայությունները բազմաթիվ են և անհերքելի։ Ցավոք անցած հարյուրամյակի ընթացքում ադրբեջանական պետական վարքագիծն ամենևին չփոխվեց, այլ միայն կարծրացավ՝ դառնալով պետականահեն ռասիզմի առանցքը և արտահայտման հիմնական ու գլխավոր միջոցը։ Ասվածը վկայվում է ինչպես 1991-1994թթ․ Արցախյան առաջին պատերազմով, այնպես էլ 2016թ․ քառօրյա, 2020թ․ 44-օրյա, 2023թ․ սեպտեմբերյան պատերազմներով, որոնց արդյունքում այժմ Լեռնային Ղարաբաղում չկան հայեր։ Սակայն հայեր չկան ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում, որտեղից հայության բռնի տեղահանման պրակտիկան ևս իր սկիզբն է առնում նախորդ դարի սկզբից և հանգուցալուծվում 1988-1992 թթ․ Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի կոտորածներով ու էթնիկ զտումներով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է ադրբեջանական բռնարարքները էթնիկ հայության նկատմամբ։ Մենք պահանջում ենք միջազգային հանրությանը հավուր պատշաճի ուշադրություն դարձնել Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը, որը նպատակ ունի իսպառ ժխտել և ոչնչացնել հայկական ներկայությունը տարածաշրջանում։ Եվ եթե 105 տարի առաջ անիրատեսական էր ակնկալել ռեալ կանխերգելիչ միջոցներ ժամանակի խոշոր պետությունների կողմից, ապա այսօր միջազգային կազմակերպությունների, հզոր պետությունների լռությունը կամ անհամաչափ արձագանքըն ընթացող իրադարձություններին հավասարազոր է կրկնակի հանցանքի։ Մենք պահանջում ենք այլևս թույլ չտալ ռասիստական վարչակարգի վերարտադրությունը Ադրբեջանում և համապատասխան քաղաքական գնահատական տալ վերջին հարյուրամյակի Ադրբեջանի վարած քաղաքականությանը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ»։

դիտվել է 541 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am