Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա

«Գեղարդ» հիմնադրամ․

Ադրբեջանը, բազմաոլորտ հարաբերություններ հաստատելով աֆրիկյան երկրների հետ, հետաքրքրություն է ցուցաբերում նաև այդ տարածաշրջանի հանդեպ։ Ադրբեջանցի մասնագետներն աֆրիկյան նավթաքիմիական ոլորտում աշխատել են դեռևս խորհրդային տարիներից, սակայն վերջին տասնամյակներում աֆրիկյան որոշ երկրների հանդեպ Բաքվի իշխանությունների յուրահատուկ վերաբերմունքի պատճառներից են նաև մարդու իրավունքների ոտնահարման հարցում «բախտակիցների» փնտրտուքը։

Այս համատեքստում ուշագրավ են Գվինեա-Բիսաուի և Սոմալիի նախագահների 2025 թվականի պաշտոնական այցերը։ Առաջինի հետ Ադրբեջանի հարաբերությունները սերտ են հատկապես ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Չմիավորման շարժման (ՉՇ) շրջանակներում։ Աֆրիկյան այս պետությունն Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերել հատկապես Հայաստանի դեմ ընդունված բանաձևերի շրջանակներում։

ԻՀԿ կոնտակտային խմբի անդամ Սոմալին իր հերթին սատարել է Ադրբեջանին Արցախի հարցում՝ շնորհավորելով նաև «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման առիթով»։ Այդ երկրի հետ 2025 թվականի փետրվարի 12-ին Բաքվում չորս համաձայնագիր է ստորագրվել՝ հանրային ծառայությունների, կանաչ էներգիայի, կրթության, պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է Սոմալիի նավահանգստային կառույցներում և գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին։ Համագործակցության կարևոր ուղղություն է հռչակվել պաշտպանությունը։

Վերջին տարիներին անվտանգության ոլորտում Ադրբեջանի ռազմավարական նպատակները մեծապես զուգակցվում են Աֆրիկայում մարդասիրական օգնության, առողջապահական, կրթական և էներգետիկ ռազմավարական ծրագրերի հետ։ Օգտագործելով այս մայրցամաքում պարբերական դարձած քաղաքացիական պատերազմները, ռազմական գործողությունները, ապստամբություններն ու հեղաշրջումներն՝ Ադրբեջանը դրանք դիտարկում է որպես հնարավորություն՝ սև շուկայում զենք վաճառելու և սեփական էներգետիկ ծրագրերն առաջ մղելու համար։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հաջողվել է մի շարք երկրների հետ կնքել զենքի, ԱԹՍ-ների և զրահատեխնիկայի մատակարարման, սպայական պատրաստության և ականազերծման համատեղ ծրագրերի վերաբերյալ պայմանագրեր։

Ադրբեջանն օգտագործում է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) հարթակն՝ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ՝ պնդելով, թե ԹՊԿ-ն Աֆրիկայի համար «իսկական դաշնակից է և փրկության ճանապարհ»։ Կազմակերպությունում Բաքվի նախաձեռնողականությունն ու մոտեցումները համահունչ են աֆրիկյան տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի ռազմավարական քաղաքականությանը՝ տարանցիկ ուղիների հանգույցներում ռազմական ծրագրերի, աֆրիկյան երկրներում գործող թուրքական Maarif դպրոցների, ինչպես նաև՝ Թուրքիայի օգնությամբ Աֆրիկայի հանքավայրերին ձեռք գցող ադրբեջանական AzerGold ընկերության օրինակներով՝ նախանշելով Թուրքիա-Ադրբեջան-Աֆրիկա եռակողմ գործակցության հետագա դրսևորումները։

Դեպի Աֆրիկա ծավալվելու համար Ադրբեջանը, սակայն, առավելապես գործի է դնում իր կարողություններն էներգետիկ բնագավառում։ Այս առումով՝ Բաքվի համար օգտակար դերակատարում ունեցավ 2024 թվականի նոյեմբերին COP29-ի հյուրընկալումը, որի շրջանակներում ադրբեջանական կողմն աֆրիկյան երկրներին ներկայացրեց վերականգնվող էներգիայի զարգացման մի շարք ծրագրեր՝ հանդես գալով հանածո վառելիքից կախվածությունը մեղմացնելու ջատագովի դիրքերից։

Մասնավորապես՝ SOCAR-ի և Կոնգոյի ազգային նավթային ընկերության միջև փաստաթուղթ է ստորագրվել Congolaise de Raffinage նավթավերամշակման՝ Կոնգոյում գործող միակ գործարանի արդիականացման և ընդլայնման վերաբերյալ։ Նավթի և գազի ոլորտում համագործակցությունը հիմնականում հիմնված է հում նավթի, նավթամթերքի, նավթաքիմիական և գազաքիմիական ապրանքների, ինչպես նաև՝ հեղուկ բնական գազի (LNG) առևտրի վրա։ Նիգերիայում, որն ունի Աֆրիկայի ամենամեծ գազի պաշարները (ավելի քան 5,5 տրլն խմ), SOCAR-ը քննարկում է համագործակցությունը պետական NNPC-ի հետ՝ գազի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Քենիայում ադրբեջանցի մասնագետները ներգրավված են նավթի պահեստարանների և լոգիստիկ շղթաների արդիականացման գործում։

Ալժիրյան նավթագազային Sonatrach կոնցեռնը և SOCAR-ը քննարկում են արտասահմանյան շուկաներ LNG-ի համատեղ մատակարարումների և արդյունաբերական նախագծերի հնարավորությունները։ Թունիսի պետական նավթային ընկերությունը (STIR) Ադրբեջանից հում նավթի և նավթամթերքի մատակարարման հարցում SOCAR-ի հետ համագործակցում է 2010-ական թվականների սկզբից։ SOCAR-ն Աֆրիկայում մասնակցում է ոչ միայն էներգետիկ նախագծերին, այլև ներգրավված է տեղի հասարակական-քաղաքական կյանքին՝ առաջ մղելով Բաքվի շահերը։

Ընդ որում՝ ադրբեջանական ծրագրերի հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել Աֆրիկայի առևտրային գործընկեր Եվրամիության և մի շարք հարցերում Չինաստանի որոշակի պասիվացմամբ, ինչն ադրբեջանական կողմը փորձել է լրացնել սեփական նախաձեռնություններով՝ զարգացնելով նեոգաղութատիրության դեմ պայքարի, իսկ իրականում՝ հակաֆրանսիական քաղաքականությունը։

Կանխատեսվում է, որ ադրբեջանական ներդրումների համար հեռանկարային համարվող Հասարակածային Աֆրիկայում առաջիկա տասնամյակներում կարող են իրականացվել նաև ոչ նավթագազային նախագծեր։ Նույն Կոնգոն Ադրբեջանի համար հետաքրքիր է իր չօգտագործվող վարելահողերով, ջրի առատ աղբյուրներով ու արևի անսպառ լույսով։ Սննդամթերքի արտադրության (հացահատիկ, եգիպտացորեն, սոյա, արևադարձային մրգեր) ոլորտում աֆրիկյան ծրագրերն Ադրբեջանի համար դիտարկվում են որպես համաշխարհային տնտեսության մեջ դիրքերի ամրապնդման միջոց։

Ադրբեջանի այդօրինակ հավակնությունների համար նախորդ տարիներին հսկայածավալ աշխատանքներ են տարվել։

Բաքուն, անշուշտ, իր էներգետիկ ծրագրերը դեպի Աֆրիկա ծավալելու համար կփորձի օգտվել մի շարք հնարավորություններից, որոնք առաջին հերթին հակամարտությունների տեսքով առկա են և կարող են դեռ ի հայտ գալ տարբեր տարածաշրջաններում՝ Ուկրաինայում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում։ Ոչ պատահականորեն՝ Ադրբեջանն ու Սոմալին արդեն իսկ պայմանավորվել են միմյանց աջակցել 2025-2026 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Սոմալիի ոչ մշտական անդամակցության ժամանակ։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am