Ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Սումի քաղաքում շուրջ 100 մարդ է վիրավորվել

Ուկրաինայի Սումի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 99-ի, որոնց թվում կա 23 երեխա։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։«Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 99 մարդ՝ 76 մեծահասակ և 23 երեխա», – հայտնել են Սումիի քաղաքապետարանից։


Հարվածի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են։

Ռուսական կողմը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսաստանցի զինվորականները լույս մարտի 25-ի գիշերն Ուկրաինայի վրա են արձակել 139 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից 78-ը խոցվել են, իսկ 34-ը չեն հասել իրենց թիրախներին։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակումից տուժել են Կիևի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Չերկասիի և Օդեսայի շրջանները:Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Կիևի մարզում՝ Ֆաստովի և Բորիսպիլի շրջաններում, ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով պահեստներում բռնկված հրդեհները մարվել են, տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև, որ որ ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Խարկովի մարզի Իզյում քաղաքը։

Բացի այդ, Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդագրության մեջ նշվել է, որ մեկ ժամվա ընթացքում ռուսական 14 ԱԹՍ-ներ հարվածել են քաղաքացիական մի ձեռնարկության՝ պատճառ դառնալով շենքերի ավերածության և լայնածավալ հրդեհի։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ի առավոտյան հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել է հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք, բոլորը՝ Ղրիմում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել ուկրաինական հարվածներից ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների զոհվելու և վիրավորվելու մասին։ Զոհերի շարքում են «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը և «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովն ու նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին, որոնք զոհվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով։ Իսկ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում խմբագրության առաջադրանքը կատարելիս։

Լրահոս
«Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ». Լևոն Զուրաբյան «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին. Արտակ Բեգլարյան Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ Հոգնածների համար մի պրոցեդուրա կա. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին Դուք չեք սկսել Արցախյան շարժումը, որ մի հատ էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին «ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք». Ղուկասյան «Вопрос на миллион» ի՞նչ է զիջել Ադրբեջանը Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյան Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա Փաշինյանը որ պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ ՀԷՑ և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ները տուգանվել են Եթե կա մարդ, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին «Գոնե Վիքիպեդիա կարդացեք». Մանուկյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին կրթվել Պապիկյանը նույն երգն է երգում Ինչ կլինի միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում Ինչ են խոսել Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am