Վարդանիկի տեղն իրոք գաղութում է. Ալեն Սիմոնյան
Մեկի մոտ Գյումրիում կամ Հայաստանի Հանարապետությունում այլ կարծիք կա՞, որ Գյումրիում Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում են նախկին իշխանությունը, ինչ-որ մեկի մոտ կասկած կա՞։ Այս մասին այսօր ԱԺ-ի ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ իրենք վարկանիշների մասին խոսելու կարիք չունեն:
«Մեկը կա՞, որ ասում է Վարդանիկը նոր քաղաքական ուժ է, նոր բարքերով։ Պարզ չի՞ ով է Վարդանիկը, նրան ճանաչում եք, ԱԺ-ում եղել է։ Մենք վարկանիշի կարիք չունենք, ես հավատում եմ գյումրեցուն, նա բոլորին լավ ճանաչում է և կգնա ու իր ճիշտ որոշումը կկայացնի։ Վարդանիկը չի հասկացել ուր է հայտնվել, իր տեղն իրոք գաղութում է»,- ասաց Սիմոնյանը։